Karevorinfo  Իրադարձություններ  454

«Խորհրդարանական ուժերի կողմից թեկնածուի առաջադրումը կարձակի իշխանության ձեռքերը»․ Արման Աբովյան

16:44 երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
«Խորհրդարանական ուժերի կողմից թեկնածուի առաջադրումը կարձակի իշխանության ձեռքերը»․ Արման Աբովյան

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, ի պատասխան հարցին, թե հնարավոր է, որ ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրի նախքան խորհրդարանի արձակվելը, ասաց․ «Ո՛չ, ԲՀԿ-ն չի խաղա իշխանության դաշտում։ Երբ որ ասում են՝ թո՛ղ պառլամենտական ընդդիմությունը թեկնածու առաջադրի, իրանք մոռանում են շատ կարևոր մի պահ, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ստանում է իր 83 պատգամավորների կողմից վերընտրվելու բարոյական իրավունք և փաստացի դառնում է վարչապետ»։

Աբովյանի խոսքով՝ այդ դեպքում գոյություն չունի իրավական որևէ լծակ՝ մեկ տարվա ընթացքում վարչապետին անվստահություն հայտնելու։

«Այսինքն՝ պառլամենտական քաղաքական ուժերի կողմից թեկնածուի առաջադրումը կարձակի իշխանության ձեռքերը»,- հավելեց Աբովյանը։