Karevorinfo  Համացանց  210

«Կամ Հայաստանը կունենա ապագա, կամ կվերածվի թուրքական վիլայեթի»․ Էդուարդ Շարմազանով

13:36 երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
«Կամ Հայաստանը կունենա ապագա, կամ կվերածվի թուրքական վիլայեթի»․ Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետականը հաղթանակի, իսկ հողատուն՝ կապիտուլյացիայի խորհրդանիշ է։
     Հայաստանում շուտով կմեկնարկի նախընտրական «սպրինտը», որը սովորական քաղաքական պայքար չէ։
     Հայտնի կապիտուլյանտը մեր հայրենիքը վերածել է ավերակների։
     Թշնամին ու օտարները վերցնում են իրենց փայաբաժինն անխնա ու մեր պետական շահերի հաշվին: Եվ վերցնելու են այնքան ժամանակ, որքան այս հողատուներն իշխանության են։
     Հայ ժողովուրդը երբեք նման անողնաշար, «կոշիկներ լպստող», կապիտուլյանտ ու նվաստացող իշխանություն չի ունեցել։ Այսօր Հայաստանում իշխում է քաղաքական մուրացկանությունը։ Մուրացկանին անկախ հայրենիք չի տրվում, մուրացկանին տալիս են անկելանոց։
     Կամ Հայաստանը կունենա ապագա, կամ կվերածվի թուրքական վիլայեթի։
     Ժամանակին իմ և հանրապետական ընկերներիս զգուշացումներն անտեսվեցին։ Երեք տարի շարունակ, երբեմն միայնակ, Հանրապետականը պահեց «պայքարի խրամատը»։
     Այսօր էլ զգուշացնում եմ՝ սատարել կապիտուլյանտին նշանակում է սատարել Հայաստանի ադրբեջանացմանը։
     Սրա դեմ Հանրապետականը պետք է պայքարի ու այդ պայքարում չպետք է լինի որևէ մեկի կցորդը, այլ պայքարի բաց ճակատով ու հանուն ազգային Հայաստանի։
     Հանրապետականի օրոք Հայաստանն ու հայ ժողովուրդն աշխարհում հաղթած էին, իսկ հողատուն մսխեց այդ հաղթանակները։
     Մենք թշնամուն հաղթել ենք և՛ բանակցային սեղանին, և՛ ռազմի դաշտում, իսկ դուք և ձեր կապիտուլյանտը՝ ծնկի եկել։
     Հանրխպետականի օրոք Հայաստանը գործոն էր, իսկ այսօր սրանք դարձրել են գործիք։
     Հ.Գ. Քաղաքական «փալասների» հետ չեն դաշնակցում։ Նրանց օգտագործում են»։