Karevorinfo  Իրադարձություններ  258

5-ամյա երեխան Վարդենիսի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

10:36 երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
5-ամյա երեխան Վարդենիսի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Այսօր՝ ապրլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ժամը 04։50-ի սահաններում շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խաչաղբյուր գյուղ, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 5-ամյա երեխայի, ով ճանապարհին մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 5-ամյա Արմինե Գ-ն է, ում մոտ բժիշկներն արձանագրել են կենսաբանական մահ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ունեցել է շնչառական խնդիրներ և ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. հիվանդանոց տեղափոխելիս Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, հանկարծամահ է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: