Karevorinfo  Համացանց  115

«Արդյո՞ք ԱՄՆ ճանաչումը չէր լինի ավելի վաղ». Հակոբ Բադալյան

18:12 երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
«Արդյո՞ք ԱՄՆ ճանաչումը չէր լինի ավելի վաղ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ են գնահատականները, որոնցում ԱՄՆ նախագահ Բայդենի ճանաչումը կապվում է հենց այսօրվա, այսպես ասած, այս ամիսների աշխարհաքաղաքական իրողությունների հետ, բացատրվում դրանցով:

Մինչդեռ, կա մի էական հարց: Արդյո՞ք ԱՄՆ ճանաչումը չէր լինի ավելի վաղ, ասենք 2017 թվականին, եթե ԱՄՆ նախագահ ընտրվեր ոչ թե Թրամփը, այլ Հիլարի Քլինթոնը: Հետին թվով, իհարկե, ոչ միայն բարդ, այլ թերևս անիմաստ է քննարկել՝ կլիներ, թե չէր լինի: Բայց նկատենք մի հետաքրքիր հանգամանք՝ 2012 թվականին Հիլարի Քլինթոնը ռեգիոնալ այցով եղավ Հարավային Կովկասում, որի շրջանակում այցելեց նաև Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Նա ԱՄՆ միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որ եղել է այնտեղ: Դեսպանների այցերն այլ կատեգորիա են, դրանք համեմատելի չեն: Դրա վկայությունն է և այն, որ Քլինթոնի այցը մեկնաբանվեց իբրև մասնավոր, ոչ թե պաշտոնական արարողակարգով կատարված այց: Բայց, փաստն այն է, որ Քլինթոնը միակ պաշտոնյան էր:

ԱՄՆ գնում էր ճանաչման և դրա հիմքում այսօրվա, վերջին ամիսների կամ 1-2 տարվա իրողությունները չէին, այլ աշխարհաքաղաքական տրամաբանությունը, որ նոր փուլ է մտել հենց 2011-12 թվականներից՝ ՌԴ նախագահ Պուտինի «երկրորդ գալստյան» փուլից, որի հիմքում էր եվրասիական գաղափարախոսությունը: Իսկ ՌԴ վերնախավի եվրասիական գաղափարախոսության առանցքում Թուրքիան է»: