Karevorinfo  Համացանց  258

«Հայաստանը չի կարող գնալ այլ ճանապարհով». Նարեկ Սարգսյան

22:48 կիրակի, 25 ապրիլի, 2021 թ.
«Հայաստանը չի կարող գնալ այլ ճանապարհով». Նարեկ Սարգսյան

ՀԱԿ անդամ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերմանիայի առևտրային ամենակարևոր գործընկերներն են գերտերություններ ԱՄՆ-ն և Չինաստանը, որից հետո գալիս են Գերմանիայի հարևանները՝ Ֆրանսիան, Հոլանդիան և Լեհաստանը:
     Վերցնենք չափերով Հայաստանի հետ համեմատելի երկիր՝ Սլովակիան: Սլովակիայի մենակարևոր առևտրային գործընկերն է Գերմանիան, որից հետո կրկին գալիս են անմիջական հարևանները՝ Չեխիան, Լեհաստան, Հունգարիան, Ավստրիան:
     Մեկ այլ երկիր՝ Լիտվան: Լիտվայի ամենակարևոր առևտրային գործընկերներն են կրկին անմիջական հարևանները՝ Ռուսասատանը, Լատվիան, Լեհաստանը, Շվեդիան և Էստոնիան:
     Նայենք այլ աշխարհամասերի. Հարավային Ամերիկա. Անծով երկիր՝ Բոլիվիա. Բոլիվիայի մենակարևոր առևտրային գործընկերներն են կրկին անմիջական հարևանները՝ Արգենտինան, Բրազիլիան, Պերուն, որից հետո միայն գալիս են Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեան:
     Գնանք Ասիա՝ վերցնենք կրկին անծով երկիր, որ Հայաստանի հետ համեմատությունը տեղին լինի՝ Լաոս: Լաոսի ամենակարևոր առևտրային գործընկերներն են՝ կրկին անմիջական հարևանները՝ Թայլանդը, Չինաստանը և Վիետնամը:
     Այս երկրները պատմության ընթացքում իրենց հարևանների հետ պատերազմել են, իրար կոտորել են, ռմբակոծել են, մորթել են: Բայց վերջիվերջո հասկացել են փոխադարձ շահը և հիմա այդ շահի պատճառով դարձել են իրար ամենակարևոր առևտրային գործընկերները:
     Հայաստանը չի կարող գնալ այլ ճանապարհով: Այլ ճանապարհը նոր պատերազմն է, նոր ավերը, նոր հողի կորուստը և նոր ողբերգությունները, նոր ստորացումները:
     Հայաստանի ամենակարևոր առևտրային գործընկերները պիտի լինեն Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանը և Վրաստանը: Եթե հայ ազգը ուզում է արժանապատիվ և ապահով պետություն կառուցել, ապա պիտի հասկանա այս պարզագույն ճշմարտությունը, այն է՝ անմիջական հարևանների հետ անհրաժեշտ է հարաբերությունների նորմալացում և առևտուր»: