Karevorinfo  Համացանց  225

«Ինչի՞ համար են այդ կոչերը, թե ընտրություններ պետք չեն». Էդմոն Մարուքյան

19:36 կիրակի, 25 ապրիլի, 2021 թ.
«Ինչի՞ համար են այդ կոչերը, թե ընտրություններ պետք չեն». Էդմոն Մարուքյան

Այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ վերջին շրջանում ՀՀ-ում տիրող մի շարք ճգնաժամերին, իրենց վրա իրականացվող ճնշումներին և այլն:

«Նոյեմբերի 10-ից սկսած Հայաստանը գտնվում է ներքաղաքական խորը ճգնաժամի մեջ: Այդ ճգնաժամը գումարվել է հետպատերազմական հումանիտար ճգնաժամին: Դրանից առաջ ունեինք առողջապահական ճգնաժամ, ինչը մինչև այսօր ունենք, սոցիալական ճգնաժամ ունենք երկրում, ինչպես նաև բարոյական ճգնաժամ:

Այսօր վարչապետը տվեց հրաժարական, նախագահը ստորագրեց հրամանագիրը: Սա նշանակում է, որ սկսվում է խորհրդարանի արձակման գործընթացը: Առավոտից սկսվեցին ճնշումներ, հայտարարություններ, կոչեր առ այն, որ, եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը թեկնածու չառաջադրեն և չկանխեն ընտրությունները, ուրեմն դավաճան են: Մենք պայմանավորվել ենք, որ լինելու են արտահերթ ընտրություններ, և չենք խոչընդոտելու այդ նպատակով խորհրդարանի արձակմանը: Ինչի՞ համար են այդ կոչերը, թե ընտրություններ պետք չեն»,- ասաց Մարուքյանը: