Karevorinfo  Համացանց  122

«Արտահերթ ընտրությունները մեզնից յուրաքանչյուրի պարտադրանքի արդյունքն է»․ փաստաբան

18:04 կիրակի, 25 ապրիլի, 2021 թ.
«Արտահերթ ընտրությունները մեզնից յուրաքանչյուրի պարտադրանքի արդյունքն է»․ փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաշվի առնելով, որ ֆեյսբուքյան հայտարարությունները քիչ առաջ ստացան իրավական հիմք, այն է, Հանրապետության նախագահն այսօրվա հրամանագրով ընդունեց կառավարության ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, տեղին է մի քանի դիտարկում անելը.
     1) Մի քանի ամիս առաջ` փետրվարի 7-ին, «իշխանական» խմբակցությունը բառացիորեն հայտարարել էր «հասարակության լայն շերտերի շրջանում ՉԿԱ արտահերթ ընտրությունների պահանջ»: Իշխանական վարքագիծը այն էր, որ լինելու են հերթական, այլ ոչ թե ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններ: Այդ ժամանակ ևս, բնականաբար, ԿԱՐ այդ հանրային պահանջը, ուղղակի հատկապես մարտ ամսին գործող իշխանության՝ րոպե շուտ հեռանալու պահանջը դարձել էր ԾԱՅՐԱՀԵՂ բարձր, հենց միայն որին ի պատասխան եղավ հրաժարականի խոստումը: Այսինքն, քաղաքական և հասարակական ՃՆՇՄԱՆ արդյունքում:
     2) Հասարակության մի ստվար զանգված ամիսներով մասնակցում էր հանրահավաքներին` այս խայտառակ կառավարության ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ պահանջով: Ընկերներիս հետ միասին ես ևս մասնակցում էի ցույցերին, հիշում եմ միակ մտահոգությունը «սրանք վերջը հրաժարական կտան, թե չէ»:
     Հարգելիներս Կառավարության հրաժարականը ընդունելու հրամանագիրը և արտահերթ ընտրությունները հենց մեզանից ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ գործողության և ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ արդյունքն է»: