Karevorinfo  Իրադարձություններ  490

ՀՀ նախագահը Կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիր է ստորագրել

12:24 կիրակի, 25 ապրիլի, 2021 թ.
ՀՀ նախագահը Կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիր է ստորագրել

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը.
     Ընդունել Կառավարության հրաժարականը»,– ասվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես եկավ ուղերձով, որում հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Նշենք, որ ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելուց և Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: