Karevorinfo  Իրադարձություններ  203

Արցախի ԱԳՆ–ն՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

10:32 կիրակի, 25 ապրիլի, 2021 թ.
Արցախի ԱԳՆ–ն՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարության մասին։ Արցախի ԱԳՆ հայտարարությունում ասվում է․ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձով, փաստորեն, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահի մարդասիրական և քաղաքական կարևոր այս քայլը՝ Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանն արժանի գնահատական տալու ուղղությամբ:

Սա բարոյական հաղթանակ է, հաղթանակ, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար:

Այս կարևոր հաղթանակը նաև Սփյուռքի կառույցների հետևողական և նպատակասլաց աշխատանքի արդյունք է:

Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը հիմք կստեղծի հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման ու կանխման համար»: