Karevorinfo  Համացանց  226

«Սյունեցիներն ու արցախցիները մեր ազգի ամենաամուր հատվածն են». Վահրամ Միրաքյան

12:20 կիրակի, 25 ապրիլի, 2021 թ.
«Սյունեցիներն ու արցախցիները մեր ազգի ամենաամուր հատվածն են». Վահրամ Միրաքյան

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր է, որ բոլորս Ցեղասպանության հետևանքով տեղահանված ենք մեր նախնիների հայրենիքից՝ բացի սյունեցիներից ու արցախցիներից: Իրենք տեղահանված չեն՝ ի տարբերություն ալաշկերտցի, սասունցի, մշեցի, բայազետցի, էրզրումցի, վանեցի, կարսեցի, մուսալեռցի և այլ մեր հայրենակիցների, սյունեցիներն ու արցախցիները մեր ազգի ամենաամուր հատվածն են, ովքեր միշտ կարողացել են դիմադրել ու մնացել են ապրելու իրենց նախնիների ծննդավայրում:
     Նաև դրա համար է ողբերգական ամեն մի հայկական գյուղի կորուստը, քանի որ Քարինտակը, Ավետարանոցը կամ Վերին Թաղերը միշտ մնացել են իրենց տեղում, երբեք ոչ մեկ չի կարողացել իրենց հաղթել ու տեղահանել: 106 տարի առաջ այդպիսի բնակավայրերը մեծամասնություն էին, իսկ հիմա՝ բացառություններ: Ու անցյալ տարի այդ բացառությունների մի մասն էլ կորցրեցինք, իսկ մյուս մասը՝ ասենք, Շուռնուխը կամ Կարմիր Շուկան, իշխանությունների հանցավոր գործունեության արդյունքում կանգնել են հետագա կորստի առաջ:
     Թուրքերը համառորեն շարունակում են իրենց ռազմավարությունը՝ ոչնչացնել բոլոր հայերին, նույնիսկ գործիքներն ու ձևերն են նույնը, ինչ 106 կամ 506 տարի առաջ, էլի գլուխ են կտրում, էլի կտրած գլուխներով բուրգեր են սարքում (կամ սաղավարտներով) էլի չեն թաքցնում բոլոր մնացած հայերին ոչնչացնելու իրենց նպատակները և այլն:
     Արդարության համար ասեմ, որ մենք էլ ենք նույնը մնացել՝ թուրքը գլուխ ա կտրում ու շարունակում է սպառնալ, մեր մեջից մարդիկ կան, որ թուրքերի հետ բարեկամություն են քարոզում: 106 տարի առաջ էլ էր էդպես, էն բնակավայրերը, որոնք խաղաղություն խնդրեցին՝ բնաջնջվեցին, իսկ ովքեր որոշեցին պայքարել՝ ժամանակ ու հնարավորություն ստացան գոնե տեղափոխվելու համար:
     Մեզ խելամտություն ու ուժ եմ մաղթում, հիմա դա շատա պետք:
     Հ.Գ. Նկարում Սյունիքի Զորաց եկեղեցու բակում եմ, որը միակ հայկական եկեղեցին է, որը հատուկ նախատեսված է զինվորների համար, որ ձիով գան, օրհնվեն ու գնան պատերազմ: Ու հեչ պատահական չէ, որ այդ միակ զինվորական եկեղեցին Սյունիքում է»: