Karevorinfo  Իրադարձություններ  232

Հայտնի են 2021 թ. «Ավրորայի» հերոսները

Հայտնի են 2021 թ. «Ավրորայի» հերոսները

Հայտնի են 2021 թ. «Ավրորայի» հերոսները
22:08 շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
Հայտնի են 2021 թ. «Ավրորայի» հերոսները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարում է հինգ ականավոր գործիչների, բժիշկների և մարդու իրավունքների պաշտպանների

2021 թ. ապրիլի 24, Երևան, Հայաստան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսների անունները, որոնց ընտրել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ նրանց ցուցաբերած խիզախության, նվիրվածության և ունեցած ազդեցության համար: Հատուկ միջոցառումը տեղի ունեցավ Մատենադարանում, որի ընթացքում ներկաները հարգեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահինադիր և մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գիտնական և մեծ մարդասեր Վարդան Գրեգորյանի հիշատակը, որն օրեր առաջ հեռացավ կյանքից: Ավանդույթի համաձայն, 2021 թ. «Ավրորայի» հերոսների անուններն արձանագրվել են «Մատյան մարդասիրաց»՝ 21-րդ դարի եզակի ձեռագիր-մատյանում, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության յուրահատուկ տարեգիրքն է:

«Ավրորայի» հերոսներից մեկը կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր և հնարավորություն կստանա շարունակելու նվիրատվության շղթան՝ մեկ միլիոն դոլար մրցանակը բաշխելով այն կազմակերպությունների միջև, որոնք օգնում են կարիքավորներին։ 2021 թ. «Ավրորայի» հերոսներն են.

· Գրեգուար Ահոնգբոնոն (Կոտ դ'Իվուար). «Սբ Կամիլ» ընկերակցության հիմնադիր, որն օգնում է Արևմտյան Աֆրիկայում հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց և փորձում է վերջ տալ նրանց շղթայակապ պահելու` տեղական անմարդկային սովորությանը:

Գրեգուար Ահոնգբոնոնն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք խթանում են միջազգային համերաշխությունը և աջակցում են մտավոր հաշմանդամություն ու հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց։ Դրանք են «Միջազգային զարգացման կրթության՝ Լանոդիերի տարածաշրջանային կոմիտեն» (ԿՐԵԴԻԼ), «Լ’Արշ Կանադա» հիմնադրամը և «Սբ Կամիլ» ընկերակցությունը:

· Ջուլիեն Լուսենգե (Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն). մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն՝ հանուն ներառական խաղաղության և զարգացման» (SOFEPADI) կազմակերպության և Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, որը տարիներ ի վեր օգնում է պատերազմի ընթացքում սեռական բռնության ենթարկվածներին։

Տիկին Լուսենգեն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք աջակցում են կանանց կազմակերպություններին, զորացնում են գենդերային հիմքով բռնության զոհերին և օգնում ներքին տեղահանված անձանց՝ վերաինտեգրվելու իրենց համայնքներ։ Դրանք են Կոնգոյացի կանանց հիմնադրամը, Կոնգոյի համերաշխության լիգան և «Մայրերի ընկերություն՝ հանուն զարգացման և խաղաղության» կազմակերպությունը:

· Ռուբի Ալբա Կաստանյո (Կոլումբիա). իրավապաշտպան և ASOCATDAME-ի (Գյուղացիների, գյուղական աշխատողների և շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա) հիմնադիր, որն աշխատում է պաշտպանել հազարավոր կոլումբիացի գյուղացիների իրավունքները, որոնք ենթարկվում են հետապնդումների, հարկադիր տեղահանումների և անհետացման։

Տիկին Կաստանյոն առաջադրել է հետևյալ երեք կազմակերպությունները, որոնք պաշտպանում են Կոլումբիայի գյուղացիական և աղքատ համայնքների իրավունքները. Գյուղացիների, գյուղական աշխատողների և շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա (ASOCATDAME), «Նորման Պերես Բեյո» կլարետյան կորպորացիա (CCNPB) և Գյուղատնտեսական միությունների ազգային դաշնություն (FENSUAGRO):

· Աշվաք Մոհարամ (Եմեն). բժիշկ, որը կենսապահպան աջակցություն է ցուցաբերում Եմենի Հոդեյդա նահանգի սովյալ բնակչությանը, որը հայտնվել է հակամարտության ու շրջափակման հետևանքով գոյացած ճգնաժամի մեջ:

Բժիշկ Մոհարամն առաջադրել է երկու կազմակերպություն, որոնք պաշտպանում են երեխաների ապագան և անվճար առողջապահական ծառայություններ մատուցում Եմենում ընթացիկ հակամարտությունից տուժածներին. դրանք են «Փրկեք Եմենի երեխաներին» և «Բժիշկներ առանց սահմանների» (Եմեն) կազմակերպությունները:

· Փոլ Ֆարմեր (ԱՄՆ). բժիշկ-մարդաբան, Հարվարդի բժշկական դպրոցի դասախոս, «Առողջապահական գործընկերներ» (PIH) միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպության համահիմնադիր և գլխավոր ռազմավար, որը ժամանակակից բժշկագիտության օգուտները հասցնում է նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը:

Փոլ Ֆարմերը առաջադրել է երկու կազմակերպություն, որոնք առողջապահական ծառայություններ են մատուցում աշխարհի ամենաաղքատ համայնքներին և ստեղծում են սոցիալական բժշկություն ուսուցանողների ու պրակտիկ գործունեությամբ զբաղվող մասնագետների համաշխարհային շարժում։ Դրանք են «Առողջապահական գործընկերներ» և «Հավասար առողջություն» կազմակերպությունները։