Karevorinfo  Համացանց  117

«Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման առաջին քայլը մենք ենք պարտավոր անել»․ Հայկ Դեմոյան

00:12 կիրակի, 25 ապրիլի, 2021 թ.
«Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման առաջին քայլը մենք ենք պարտավոր անել»․ Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման առաջին քայլը մենք ենք պարտավոր անել։
     Դրա համար պետք է մնալ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, սիրել ու շենացնել այն, սերունդ կրթել ու դաստիարակել, բանակ հզորացնել, օրենք հարգել ու չտրտնջալ, այլ տքնել, արարել, ստեղծագործել․․․
     Եթե յուրաքանչյուրս մանկուց ներարկվենք ՀԱՅՐԵՆԻՔԸ սիրելու գաղափարով, ապա որևէ գաղափարախոսություն ձևակերպելու կարիք չի զգացվի։
     Այո, ապրում ենք մեր պատմության ամենադժնդակ ու ծանր ժամանակներից մեկում, բայց ազգովի հաղթահարել ենք ավելի դժվար ու անտանելի ժամանակներ․․․ Սա էլ է անցողիկ, իր անցողիկ կերպարներով ու սին պատումներով․․․
     Ամենամեծ պահանջատիրությունը սկսվում է ինքներս մեզ հստակ պահանջներ ներկայացնելուց։ Չվախենանք հենց մեզ պահանջներ ներկայացնելուց։ Երբ կհաղթահարենք ու կբավարարենք բոլոր այդ պահանջները, մյուսներին ուղղված մեր պահանջները շատ ավելի ընկալելի ու լուծելի կդառնան․․․»։