Karevorinfo  Իրադարձություններ  284

Կանցկացվեն համաժողով և բացօթյա համերգ՝ նվիրված հուշարձանների պահպանությանը

00:10 շաբաթ, 24 ապրիլի, 2021 թ.
Կանցկացվեն համաժողով և բացօթյա համերգ՝ նվիրված հուշարձանների պահպանությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կանցկացնի «Բարդ անցյալներ, բազում ապագաներ. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Համաժողովին կմասնակցեն ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մասնագիտական հանրության, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ:

Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Սբ․ Աննա եկեղեցու բակում կանցկացվի բացօթյա համերգային երեկո, որի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «ԱգապԷ» կամերային երգչախումբը (իգական կազմ) և «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը:

Համերգային ծրագրի ընթացքում կհանրայնացվի պատմամշակութային հուշարձանների պատկերներով 3 նամականիշ, որոնք թողարկվել են «Հայփոստի» համագործակցությամբ: Միջոցառման նպատակն է նախագծի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացումը. յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր մասնակցությունն ունենալ հուշարձանների պահպանությանը: