Karevorinfo  Համացանց  479

500.000 դրամ միանվագ փոխհատուցում է տրվել ավելի քան 9000 վիրավորվածների

02:04 ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
500.000 դրամ միանվագ փոխհատուցում է տրվել ավելի քան 9000 վիրավորվածների

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հայտնում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 22-ին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկում:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը, վարչության առողջապահական գծով տեղակալ Արմեն Նազարյանը, գնդապետ Մարտին Մկրտչյանը, ՀՀ ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչ Ռազմիկ Մարիկյանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների անդամներ։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ներկայացնելով քննարկում կազմակերպելու շարժառիթը, նշեց. «Այսօր շատերը չգիտեն սոցիալական ծրագրերից օգտվելու ձևերը և խճճվում են բյուրոկրատական քաշքշուքների մեջ»:

Գնդապետ Ավետիսյանը նշեց, որ 44-օրյա պատերազմում զոհված 3039 քաղաքացու անձնական գործ նախարարությունը փոխհատուցումներ իրականացնելու նպատակով փոխանցել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս պահին իրենց ունեցած տվյալներով հաստատված է 2500 քաղաքացու փոխհատուցման հայտ:

Հիմնադրամ է ուղարկվել 556 անհետ կորած զինծառայողի ընտանիքի դրամական փոխհատուցման հայտ:

Կառավարության որոշմամբ` անհետ կորած անձանց ընտանիքները, որոնք դեռևս որևէ կարգավիճակ չեն ստացել, վեց ամիս կստանան 300.000 դրամ փոխհատուցում:

Ավետիսյանի խոսքով` 500.000 դրամ միանվագ փոխհատուցում է տրվել ավելի քան 9000 վիրավորվածների` անկախ հաշմանդամության կարգից. «Հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը և աշխարհագրական հեռավորությունը` որոշում է կայացվել, որ ՏԻՄ-ի և տարածքային կառավարման մարմինների միջոցով է իրականացվելու գործերի սկզբնական հավաքումը: Ապա վերջիններս յուրաքանչյուր շաբաթ կամ ամսվա ընթացքում գործերը ներկայացնում են վարչություն, որն իրականացվում է տվյալների ճշգրտում, դրանից հետո ուղարկում հիմնադրամ»:

Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամության կարգ է ստացել 301 զինծառայող:

Ալեքսանդր Ավետիսյանը տեղեկացրեց, որ ունեն տվյալների հավաքագրման խնդիրներ, որը վերաբերում է հատկապես վիրավորվածներին:

Նախարարությունը փոխհատուցում է նաև զոհված զինծառայողների թաղման, ինչպես նաև գերեզմանների բարեկարգման ծախսերը` տրամադրելով համապատասխանաբար 1մլն 400 հազար և 700 հազար դրամ»: