Karevorinfo  Հետաքրքիր է  123

Հրաշքով փրկված կրծքազարդ «Շամշիկ», 19-րդ դար, Վան, Վասպուրական

00:24 երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ.
Հրաշքով փրկված կրծքազարդ «Շամշիկ», 19-րդ դար, Վան, Վասպուրական

Հայկական կիրառական արվեստի և այլ եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաշքով փրկված կրծքազարդ «Շամշիկ», 19-րդ դար, Վան, Վասպուրական
     Հայոց ցեղասպանության ժամանակ հայությանը հայրենի բնօրրանից բռնի տեղահանումներին և կոտորածներին ուղեկցում էին հայկական մշակութային նյութական և ոչ նյութական արժեքների թալանն ու ոչնչացումը։
     Ցեղասպանության ընթացքում և դրանից հետո այդ թալանվածը հիմնականում գնվեց Թուրքիայում այդ ժամանակ գործունեություն ծավալող օտարերկրացիների կողմից և սփռվեց աշխարհով մեկ։
     Հայուհիներին պատկանած զարդերը անմասն չմնացին այդ թալանից։
     Ցեղասպանությունից արդեն մեկ դար անց, մեզանից թալանված իրերը զարդարում են աշխարհի հայտնի թանգարաններն ու մասնավոր հավաքածուները։
     Մեր օրերում էլ, շատ դժվարությամբ, սակայն մեծ նվիրվածության շնորհիվ դեռևս հնարավոր է աշխարհի տարբեր ծայրամասերից հայթայթել շատ դեպքերում այլ մշակույթներին վերագրվող հայկական զարդերն ու այդ զարդերին վերադարձնել իրենց հայկական ինքնությունը։
     Չհաշված տարբեր թանգարաններում ցուցադրվող սակավաթիվ իրերը, ցավոք, ներկայիս Հայաստանի Հանրապետությունում պատմական հայրենիքի արևմտյան հատվածի նյութական մշակութային ժառանգությանը նվիրված գոնե մեկ թանգարան չունենք, չնայած նրան, որ Հայաստանի պատմության թանգարանի պահոցներում պահվում են գաղթականների կողմից ՀՀ բերված հսկայաքանակ նյութեր։
     Հուսանք, մի օր իսկապես կկարողանանք ճիշտ գնահատել մեր նախնիների կողմից մեզ փոխանցված հսկայական մշակութային ժառանգության իրական արժեքն ու վերջապես կգիտակցենք մեզ ժառանգվածը հաջորդող սերունդներին փոխանցելու կարևորությունը...
     Հուսանք մի օր արժանի կլինենք մեր նախնիներին և նաև մեր ապագա սերունդների համար կլինենք արժանի նախնիներ»: