Karevorinfo  Համացանց  133

«Գալիք ընտրությունները բարեփոխված ԸՕ-ով լինել-չլինելու հարցը կախված է լինելու նախագահից». Դ. Իոաննիսյան

02:04 կիրակի, 18 ապրիլի, 2021 թ.
«Գալիք ընտրությունները բարեփոխված ԸՕ-ով լինել-չլինելու հարցը կախված է լինելու նախագահից». Դ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության նախագահի կողմից Ընտրական օրենսգրքի՝ ռեյտինգային ընտրակարգից հրաժարումը նախատեսող փոփոխությունը չստորագրելը խնդրահարույց ու հարցեր առաջացնող է, բայց առանձնապես անհետևանք: 21-օրյա ժամկետի լրանալուն պես այն կստորագրվի ԱԺ նախագահի կողմից:
     Սակայն ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ընտրական օրենսգրքի մնացած կարգավորումների ընդունումը խիստ առկախված է ու իրապես կախված է լինելու նախագահի ստորագրությունից:
     Բանն այն է, որ եթե նախագիծը Ազգային Ժողովի կողմից ընդունվի, ենթադրենք, ապրիլի 26-ին ու Հանրապետության նախագահը չստորագրի այն ու էլի 21 օր սպասեցնի, օրենսգիրքը ուժի մեջ կմտնի մայիսի 20-ի կողմերը, երբ ընտրություններն արդեն նշանակված կլինեն...: Իսկ ընտրությունների նշանակումից հետո օրենսգիրքը փոխելը կարող է լուրջ իրավական կազուսի աղբյուր լինել:
     Հետևապես, գալիք ընտրությունները բարեփոխված ընտրական օրենսգրքով լինել-չլինելու հարցը կախված է լինելու նախագահ Արմեն Սարգսյանից: Թեև նախագահը չի օրենսդիր մարմին, բայց իրենից է կախված լինելու այն, թե գալիք ընտրություններին ինչ օրենսդրությամբ կգնանք:
     Հ.Գ. Նշեմ, որ Սահմանադրությամբ նախատեսված չէ, որ նախագահը չունի օրենքը չստորագրելու իրավունք: Պարզապես, որպես ծայրահեղ դեպք, մայր օրենքով նախատեսվել է նախագահի կողմից չստորագրելու սցենար:
     Արդ, Հանրապետության նախագահը չստորագրելու քայլին կարող է դիմել միմիայն իրապես բացառիկ դեպքերում: Հանրային լայն պահանջով ԱԺ-ի կողմից Սահմանադրությամբ ամրագրված ընտրակարգի վերականգնումը նախագահի կողմից չստորագրելը չունի ո՜չ իրավական հիմնավորում ու ո՜չ էլ ժողովրդավարական հասարակության տրամաբանությունից բխող այլ հիմնավորում»: