Karevorinfo  Իրադարձություններ  200

Հնչեցին սիմֆոնիկ հատվածներ և արիաներ հայտնի օպերաներից

02:08 շաբաթ, 17 ապրիլի, 2021 թ.
Հնչեցին սիմֆոնիկ հատվածներ և արիաներ հայտնի օպերաներից

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի օպերային գալա համերգի ընթացքում ներկայացվեցին սիմֆոնիկ հատվածներ, արիաներ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինիի, Ֆրանչեսկո Չիլեայի, Ռուջերո Լեոնկավալոյի, Գաետանո Դոնիձետտիի հայտնի օպերաներից։ Նվագախմբի հետ հանդես եկան տենոր Հովհաննես Այվազյանը‚ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը‚ տենոր Լիպարիտ Ավետիսյանը‚ սոպրանո Անահիտ Մխիթարյանը‚ մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը‚ բարիտոն Կիմ Սարգսյանը‚ մեցցո-սոպրանո Բելլա Ամարյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

Երաժշտասերները ջերմորեն ընդունեցին Օթելլոյի արիան Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» օպերայից‚ Մանտուան դուքսի արիան Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից‚ Մադամ Բաթերֆլայի արիան Ջակոմո Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայից‚ Լեոնորայի արիան Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայից և այլն‚ որոնք երաժիշտների կողմից ներկայացվում էին մեծ ոգեշնչմամբ։

Մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը երեկոյի ընթացքում կապարեց արքայադուստր դե Բույոնի արիան Ֆրանչեսկո Չիլեայի «Ադրիանա Լեկուվրոր» oպերայից։

Տենոր Հովհաննես Այվազյանն էլ ներկայացրեց Օթելլոյի արիան։