Karevorinfo  Հարցազրույցներ  113

«Ալիևը պարտվածի բարդույթներ ունի»․ Ռուբեն Բաբայան

22:28 չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ.
«Ալիևը պարտվածի բարդույթներ ունի»․ Ռուբեն Բաբայան

Ռեժիսոր, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է Ադրբեջանի վերջին անմարդկային քայլին՝ «Ռազմավարի զբոսայգուն»:

«Հակամարդկային էր․ դա բազմաթիվ բարդույթների արդյունք է, որոնց մեջ երկար տարիներ գտնվել է Իլհամ Ալիևը՝ պարտվածի, չհասկացվածի, ոչ ինքնուրույն որոշում կայացնողի։ Եվ իրականում, սա հաղթողի դրսևորում չի։ Կարծում եմ՝ ինքն էլ է գիտակցում, որ հաղթանակ ու պարտություն հասկացողություններն այդքան էլ միանշանակ չեն այսօրվա կարգավիճակով։ Վերջիվերջո, նա այսօրվա վիճակում ոչ թե Հայաստանի հետ գործ ունի, այլ Թուրքիայի և Ռուսաստանի և շատ բան կախված է, թե այդ երկրներն ինչպես կորոշեն իր երկրի ապագան, ինչը միշտ չէ, որ բխելու է այդ երկրի շահերից։ Համենայնդեպս, այն ջղային արտահայտությունները, որ նա և իր անմիջական ղեկավարները անում են, արարքներն ուղղված են Հայաստանի բնակչության մեջ վախ սերմանելուն։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ցավոք սրտի, այդ երեք երկրներն էլ, որոնք այսօր ամենամեծ չափով են զբաղված Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելով կամ ինչ-որ ձևով այն դասավորելով, նկատի ունեմ՝ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը․․․ որևէ երկրի համար ուժեղ, անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը կյանքի երազանքը չէ»- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: