Karevorinfo  Հումոր  176

«Արդեն քանի օր է՝ համացանցում շրջանառվում է այս «հումորաշունչ» նկարը». Վրեժ Շահրամանյան

15:44 շաբաթ, 10 ապրիլի, 2021 թ.
«Արդեն քանի օր է՝ համացանցում շրջանառվում է այս «հումորաշունչ» նկարը». Վրեժ Շահրամանյան

Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, արդեն քանի օր է՝ համացանցում ակտիվորեն շրջանառվում է այս «հումորաշունչ» նկարը, որը նաև իմ ՖԲ-յան ընկերները անդադար ուղարկում են ինձ՝ հայտնելով իրենց մտահոգությունը։ Նամակների թիվը գնալով շատանում է, և ես որոշեցի այդ կապակցությամբ գրառում կատարել։

Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է, որ էջը կեղծ է, ֆեյք է, ինչպես հիմա ընդունված է ասել, և ինձ հետ որևէ առնչություն չունի, բացի նկարից, որը երևի վերցրել են իմ էջից։ Հումորով մոտենալով նման «չարաճճիություններին»՝ պետք է նշեմ, որ հաճախ եմ նկատում իմ նկարով կամ իմ տվյալներով տարբեր էջեր՝ տարբեր կայքերում։ Հասկանում եմ, իհարկե, որքան հետաքրքիր է և գայթակղիչ է հանդես գալ սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի կերպարով կամ կեղծ էջերով, բայց երևույթը, ինչ խոսք, մերժելի է։
     Ուրախ եմ, որ մեր գորշ առօրյայում այս նկարը շատերի մոտ ժպիտ առաջացրեց։ Բայց ամեն դեպքում խնդրում եմ ուշադիր լինել և կեղծ, անհայտ ծագման սեքսոպաթոլոգների էջերից, գրառումներից և խորհրդատվություններից հեռու մնալ։

Սեռական առողջությունը նման հանրավտանգ հումորներ չի հանդուրժում։
     Հ.Գ. Ի դեպ, «սեքսոպաթոլոգ բառը գրվում է «ո»-ով»: