Karevorinfo  Իրադարձություններ  163

«Դա Վիգեն Սարգսյանի վատագույն նվերն էր մեզ, որ կարելի էր անել». Քրիստինե Պողոսյան

12:28 ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ.
«Դա Վիգեն Սարգսյանի վատագույն նվերն էր մեզ, որ կարելի էր անել». Քրիստինե Պողոսյան

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտարարեց, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ պետք է վերադարձնել զորակոչիկների տարկետումը:

«Մենք պետք ա ունենանք իրավիճակ, որ եթե դա ընդունելով 4 տարի հետո ունենանք բանակում բարձրագույն կրթություն ունեցող տղաներ, և որքան էլ ասվի՝ դա կօգտագործվի զինվորական ծառայությունից խուսափելու համար, նույնիսկ այդ պարագայում կարծում եմ, որ մենք պետք է գնանք այդ ռիսկին, որովհետև դա վատագույն քայլն էր, որ արվեց նախկին տարիների կրթության և պաշտպանության նախարարությունների կողմից: Վիգեն Սարգսյանի վատագույն նվերն էր մեզ, որ կարելի էր անել, որովհետև բանակը պետք է ունենա բարձրագույն կրթությամբ զիվորներ: 4 տարվա բարձրագույն կրթությունը կոնկրետ աշխարհայացք է փոխում տղաների մոտ և բանակի որակը դրանից միայն շահում է: Կարծում եմ, որ մի օր մենք պետք է ամեն դեպքում համարձակվենք և գնանք այդ քայլին, ու պետք է տարկետումը վերադարձվի»,- ասաց Ք. Պողոսյանը: