Karevorinfo  Թերթերի տեսություն  394

ՔՊ-ում իզոլացնում են Արարատ Միրզոյանին. վախենում են «խաղեր տա». «Իրավունք»

09:16 ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ.
ՔՊ-ում իզոլացնում են Արարատ Միրզոյանին. վախենում են «խաղեր տա». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն առավել հայտ­նի է որպես իշխանական ֆեյքերի ՊՈԱԿ անունով, կրկին մնաց առանց տնօրենի:

Լիլի Մինասյանն ազատվել է վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից՝ իր մեկնաբանմամբ անձնական պատճառներով, իսկ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Սակայն, «Իրավունքին» այլ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
     Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների՝ ՔՊ- ում կադրային ռեբրենդինգ է սկսվել: Մասնավորապես խնդիր է դրված ազատվել նրանցից, ովքեր համարվում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բերած կադրերը, որոնցից էր նաև Լիլի Մինասյանը: Եվ ընդհանրապես Արարատ Միրզոյանին սկսել են թիմում յուրային չընկալել՝ իզոլացնելով իրենց շարքերից:

Ըստ նույն խոսակցությունների՝ այսպիսի վերաբերմունքը սկսվել է դեռևս ԱԺ նախագահին ծեծի ենթարկելուց հետո: Նույնիսկ իշխանական թիմում հնչում են տեսակետներ, որ եթե այսօր Նիկոլ Փաշինյանին կառավարության մի շենքից մյուսը ուղեկցում են ոստիկանական անթիվ և անհամար զորքեր, ապա միանշանակ կարելի էր այդ կրիտիկական օրը նախատեսել և ապահովել Միրզոյան Արոյի անվտանգությունը:

Սակայն, ինչ-ինչ պատճառներով նրան պետք էր լռեցնել, որ տեղն իմանա: Հիմա ևս դրված է նույն խնդիրը, իշխող թիմում մտահոգված են, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, Արարատ Միրզոյանը կարող է ինչ-որ չնախատեսված «խաղեր տալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: