Karevorinfo  Համացանց  267

«Ինչո՞ւ են նախապես հայտնում ծնողներին, հարազատներին, որ գերիներ են վերադառնում»․ Լիզա Ճաղարյան

00:44 ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ.
«Ինչո՞ւ են նախապես հայտնում ծնողներին, հարազատներին, որ գերիներ են վերադառնում»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս հարցը, վստահ եմ, գրեթե բոլորին է տանջել ու տանջում։
     Դեռեւս գերիների հենց առաջին խմբի վերադարձի օրվանից։
     Ինչո՞ւ են նախապես հայտնում ծնողներին, հարազատներին, որ գերիներ են վերադառնում։
     Որ էդ տառապանքից կեսմարդ դարձած մարդիկ գան ժամերով խելագարվեն օդանավակայանի պատերի տա՞կ։
     Էդ դեռ ոչինչ, կտառապեն, հետո կգրկեն իրենց երեխային, եղբորը, ամուսնուն ու երջանիկ կվերադառնան տուն։
     Երկրորդ հարցը. իսկ նրա՞նք, որ եկել սպասել են, բայց գերիների մեջ իրենց հարազատը չկա՞ր։
     Պատկերացնո՞ւմ եք էդ մարդկանց վիճակը։ Ես չեմ պատկերացնում. եթե պատկերացնեի, կամ արդեն խելագարված կլինեի, կամ մեռած։
     Լավ, հնարավոր չի՞ նախապես չասել, գաղտնի պահել։ Երբ որ գերիները կհասնեն Հայաստան, երբ որ կճշտվի` ովքեր են վերադարձել, դրանից հետո թող հայտնեն հարազատներին։
     Էդքան դժվա՞ր բան է։
     Հա՛, ոնց որ թե քա՛ր ենք, որ դիմանում ենք էս դժոխքում...
     Քա՛ր ենք, բայց քարն էլ է ճաքում»։