Karevorinfo  Համացանց  216

«Յուրաքանչյուր անհատ և պետություն սխալվում է՝ դա նորմալ է․ նորմալ չէ սխալից հետևություններ չանելը»․ Գ․ Գալստյան

03:04 ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ.
«Յուրաքանչյուր անհատ և պետություն սխալվում է՝ դա նորմալ է․ նորմալ չէ սխալից հետևություններ չանելը»․ Գ․ Գալստյան

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պետության արտաքին քաղաքականությունը աշխարհաքաղաքական մեկ բևեռի վրա կենտրոնացնել, բայց խնդիր ունենալու դեպքում ակնկալել, որ ամբողջ աշխարհը քեզ օգնության է հասնելու, նույնն է, ինչ անհատը մեկ հոգու հետ շփման մեջ լինի, այն էլ անհավասար հարաբերություններ ենթադրող շփման, ու, երբ խնդիր ունենա, ակնկալի, որ ամեն կողմից իրեն օգնելու են:
     Յուրաքանչյուր խելամիտ մարդ` իր ողջ կյանքի ընթացքում, փորձում է տարաբնույթ այլընտրանքներ ստեղծել` սոցիալական (սոցիալականը միայն ֆինանսը չէ) անվտանգության ապահովման համար, հստակ գիտակցելով, որ կյանքը լի է փորձություններով, իսկ փորձությունները բազմապիսի են:
     Եթե նույնիսկ անհատը չի կարող իրեն թույլ տալ այլընտրանքից հրաժարվելու «ճոխությունը», ապա ինչպե՞ս դա կարող է իրեն թույլ տալ պետությունը, որը մշտապես գտնվում է աշխարհաքաղաքական բազմատեսակ շահերի փոփոխման և բախման գործընթացում, և փորձության պահին ակնկալել անթիվ-անհամար այլընտրանքային «ձեռքմեկնումներ»...
     Յուրաքանչյուր անհատ և պետություն սխալվում է, և դա նորմալ է, նորմալ չէ սխալից հետևություններ չանելը:
     Սակայն, ի տարբերություն անհատի, ով միակամ կերպով է որոշումներ ընդունում կամ հրաժարվում ընդունելուց` պետության կողմից կատարվող կամ կատարվելիք քայլերն օրվա իշխանության կայացրած որոշումների արդյունք են, որոնց վրա որոշիչ ազդեցություն կարող է ունենալ Ժողովուրդը:
     Պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այս` պետության արտաքին ձև ունեցող կազմակերպությունը, 30 տարի ընթացել է ազգային շահին հակառակ ուղղությամբ, որից էլ հետևություն` կարիք կա կառավարման համակարգի և արտաքին քաղաքականության կուրսի արմատական վերանայման, որի իրագործումը կարող է միմիայն գլուխ գալ ժողովրդի պարտադրմամբ:
     Պետությունը ժողովրդինն է, եթե ժողովուրդը համակերպվում է իշխանության այն քայլերի հետ, որոնք կործանարար են լինելու պետության համար, ապա ժողովուրդը կիսում է այդ քայլերի պատասխանատվությունը»: