Karevorinfo  Իրադարձություններ  190

«Երկրորդ մահափորձն են գործել իմ վրա, բայց ես աղմուկ չեմ բարձրացրել». Տիգրան Արզաքանցյան

16:56 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
«Երկրորդ մահափորձն են գործել իմ վրա, բայց ես աղմուկ չեմ բարձրացրել». Տիգրան Արզաքանցյան

«Ես սնանկ երբեք չեմ եղել, իմ ընկերությունները մտածված տվել են սնանկի: Էդ ժամանակ երկրորդ մահափորձն են գործել իմ վրա, բայց ես աղմուկ չեմ բարձրացրել, որովհետև էդ ժամանակ մտածում էի մենակ իմ առողջության մասին: Իմ համար դա արդեն անցած է»,- «Մերոնք» հաղորդման եթերում ասել է նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով իր անվան շուրջ պատմություններին:

Հարցին՝ ասում են՝ եկել եք Հայաստան, որպեսզի քաղաքականությամբ զբաղվեք, ի՞նչ նպատակներ ունեք, Արզաքանցյանը պատասխանել է. «Ես եկել եմ իմ երկիր, ես ստեղ ապրում եմ, իմ տունն է Հայաստանը: Ես հիմա մտածում եմ, բայց որոշում չեմ կայացրել քաղաքական գործունեության համար»: Նա չցանկացավ գնահատականներ հնչեցնել նախկին ու ներկա իշխանությունների մասին, ասաց հետևյալը. «Գիտեմ, որ շատ խնդիրներ, որ առաջանում էին տարբեր բիզնեսմենների մոտ, որ կարող էին լուծել ծանոթի միջոցով կամ տարբեր ռեսուրսներով, հիմա դրանք չեմ տեսնում, էդ շատ կարևոր է: Եթե բիզնեսմենն ուզում է երկրում ներդրում անի, իրա համար ամենակարևորը, որ էդ երկրի օրենքները գործեն՝ դատական մարմիններն օրենքով աշխատեն, հարկային, մաքսային դաշտը թափանցիկ լինի»: