Karevorinfo  Իրադարձություններ  399

«Էդ որոշումն իրենցը չէ, իրենք երեխա են եղել»․ Անդրանիկ Քոչարյան

15:24 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
«Էդ որոշումն իրենցը չէ, իրենք երեխա են եղել»․ Անդրանիկ Քոչարյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով 27 տարին լրացած անձանց համաներմանը, ովքեր խուսափել են զորակոչից, ասաց․ «Նրանք մեր երկրի կարևոր ռեսուրսն են»։

Ըստ Քոչարյանի՝ երեխաներին երկրից դուրս տանելու որոշումը եղել է բացառապես ծնողներինը։

«Էդ որոշումը իրենցը չէ, իրենք երեխա են եղել, ծնողներն ունեցել են իրենց մոտիվացիան, իսկ նրանց որոշումները ես չեմ ուզում քննարկել։ Պետությունը պետք է կարողանա մեր ազգային ներուժը ճիշտ կառավարել։ Չպետք է թողնի էդ սերնդին, որը պատերազմին էլ չկարողացավ գալ և մասնակցությունն ունենալ»,- նշեց նա։