Karevorinfo  Համացանց  134

«Մի կարևոր բան կա, որ ձեր կառավարությունում, ոնց որ, չի գիտակցվում». Դանիել Իոաննիսյան

12:16 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
«Մի կարևոր բան կա, որ ձեր կառավարությունում, ոնց որ, չի գիտակցվում». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյա՛ն, գիտության ֆինանսավորման հետ կապված ասյօրվա որոշումը ողջունելի է, բայց մի կարևոր բան կա, որ ձեր կառավարությունում, ոնց որ, չի գիտակցվում:

Հայաստանում ինժիներիա և բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն չի զարգանա, եթե չունենանք ֆունդամենտալ գիտություն:

Գիտահեն արտադրանք տվող ինժիներներ պատրաստելու ու ունենալու համար պետք են ֆունդամենտալ գիտնականներ: Ինժիները, ինչ-որ էապես նոր բան ստեղծելու համար, պետք է ունենա ֆունդամենտալ գիտելիքներ, որոնք կարող է ստանալ միմիայն արդի գիտության մեջ աշխատող գիտնական-դասախոսից, իսկ այդպիսի դասախոսներ ունենալու համար պետք է գիտական համայնք:

Իզուր չէ, որ Հայաստանում IT ոլորտի ամենալուրջ հաջողություններն ունեցել են ոչ թե ինժիներական, այլ հենց ֆունդամենտալ գիտության ոլորտի մասնագիտություններ ունեցողները (հիմնականում` ֆիզիկոսները):

Հ. Գ. Հայաստանի զարգացման միակ ու անայլընտրանք ճանապարհն է գիտության ու, որպես ածանցյալ, ինտելեկտուալ արդյունաբերության զարգացումը»: