Karevorinfo  Միջազգային  254

ԱՄՆ պետդեպը պնդում է, որ ՌԴ-ը ձգտում է պահպանել ԼՂ-ում հակամարտությունը

19:36 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
ԱՄՆ պետդեպը պնդում է, որ ՌԴ-ը ձգտում է պահպանել ԼՂ-ում հակամարտությունը

ԱՄՆ պետդեպարտամենտը պնդում է, որ Ռուսաստանը, հնարավոր է, ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, այլ ոչ թե կարգավորել այն։ Համապատասխան տեսակետ է ներկայացրել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:

«Ես ակնկալում եմ ադրբեջանական իշխանությունների դժգոհությունը՝ կապված նրանով, որ ռուս խաղաղապահները, կարծես, երկար ժամանակ կմնան Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Քենթը:

Ընդ որում՝ նա, բնութագրելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ըստ էության, մեղադրել է Ռուսաստանին՝ հակամարտությունը ձգձգելու մեջ, ինչպես նաև մեջբերել Վրաստանի ԱԳ նախարարի անանուն տեղակալին: «Վրաստանի փոխարտգործնախարարներից մեկը նոյեմբերին հայտարարել էր. «Սա այն իրավիճակն է, որում մենք (Վրաստանը) գտնվել ենք 1998 թվականին։ Հետո Ադրբեջանը կհայտնվի այն իրավիճակում, որում մենք 2008 թվականին։ Իսկ հետո նա կհայտնվի այն իրավիճակում, որում մենք գտնվում ենք այժմ»»,- նշել է Քենթը։ «Սա բավականին հոռետեսական, բայց, հնարավոր է, իրատեսական գնահատական է այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը մանիպուլացնում (Ղարաբաղում) հակամարտությունը սեփական շահին հասնելու համար՝ առանց խնդիրն իրականում կարգավորելու ձգտման և թույլ տալու Հայաստանին ու Ադրբեջանին առաջ շարժվել»,-կարծում է նա:

Միաժամանակ Քենթը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը:

Ամերիկացի դիվանագետի կարծիքով՝ «անվտանգության առումով մարտահրավերները պահպանվում են. Ադրբեջանը կարող է որպես պատերազմում հաղթած ընկալվել։ Սակայն դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորմանը, ինչպես եղավ, երբ Հայաստանը, հնարավոր է, հաղթեց առաջին պատերազմում»,- հայտարարել է Քենթը։

Նրա խոսքով՝ մինչ այժմ կարգավորումն ընթանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և «համանախագահների գործընթացի շրջանակներում, որը համատեղ վարում էին ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը»:

«Կարծում եմ, որ այս մեխանիզմի առջև ծառացած են որոշ մարտահրավերներ»,- նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Մեկ այլ բաց հարց է մնում՝ Ռուսաստանի մտադրությունը»,- կարծում է Քենթը: «Նա (Ռուսաստանը) որոշեց առանց Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի հասնել հրադադարի համաձայնեցմանը։ Նա ուղղակիորեն ապահովեց այն՝ եռակողմ ձևաչափով»,- ասել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը պահպանում է հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին և Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը, եթե դրանում շահագրգռված են Բաքուն ու Երևանը:

Բացի այդ, նա կանխատեսել է, որ «դա պոտենցիալ կերպով այլ բարենպաստ հնարավորություններ է ստեղծում»՝ ներառյալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ջերմացումն ապագայում: Սակայն նման բան «հնարավոր է ո՛չ այս ամիս, ո՛չ այս տարի», այլ միայն հեռավոր հեռանկարում, խոստովանել է Քենթը: