Karevorinfo  Իրադարձություններ  167

Կորոնավիրուսի 8 նոր դեպք՝ Արցախում

Կորոնավիրուսի 8 նոր դեպք՝ Արցախում

Կորոնավիրուսի 8 նոր դեպք՝ Արցախում
11:20 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
Կորոնավիրուսի 8 նոր դեպք՝ Արցախում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 7-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4936 քաղաքացու հետազոտություն, որից 640-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2524 դեպք: Կատարվել է 22 384 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: