Karevorinfo  Համացանց  235

«Ռուսաստանին բացարձակ չի հետաքրքրում Հայաստանի հետ համատեղ աշխատանքը». Հակոբ Բադալյան

10:00 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
«Ռուսաստանին բացարձակ չի հետաքրքրում Հայաստանի հետ համատեղ աշխատանքը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ խոսվում է Հայաստանի հանդեպ, և ընդհանրապես Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականության մասին, որտեղ թղթի վրա միակ դաշնակիցը Հայաստանն է, իրականում, սակայն, Հայաստանը դրել են վերջին տեղում, հաճախ է հնչում մոտավորապես հետևյալ հակադարձումը՝ «մենք ենք մեղավոր, ռուսին կամ Ռուսաստանին մի մեղադրեք»:

Նախ, ռուսին ոչ ոք ոչինչ չի ասում, այլ որևէ բան խոսվում է Ռուսաստանի պետական քաղաքականության մասին: Ընդ որում՝ մեծ հարց է, թե այդ քաղաքականությունը որքան կապ ունի ռուսի շահի ու անվտանգության, և որքան կապ ունի թյուրքալեզու տարրի շահի հետ: Սա առանձին խոսակցության նյութ է:

Ռուս ժողովրդն այստեղ որևէ կապ չունի: Ռուսաստանի պետական քաղաքականությանն էլ ոչ ոք, ըստ էության, չի մեղադրում մեր խնդիրների համար: Պարզապես մատնացույց է արվում, թե այդ խնդիրների առաջացման, այդ վտանգների առաջացման և գեներացման հարցում ինչ մեծ դեր ունի Ռուսաստանի պետական քաղաքականությունը, Ռուսաստանի վերնախավի մոտեցումները, որի համար Հայաստանի շահը դիտարկվում է ռեգիոնալ սակարկության ենթակա տարր: Ընդ որում՝ ՌԴ համար մնացած հազվագյուտ տարր: Որովհետև թե՛ Վրաստանի, թե՛ Ադրբեջանի հարցում ՌԴ ստիպված է մրցակցել ուժային այլ կենտրոնների հետ, իսկ Հայաստանը համարում է իր «գրպանում»:

Դրա մի պարզ օրինակ բերեցի երեկ գրառման մեջ, 2005-06 թվականների վերաբերյալ:

Հիմա, ամեն ինչի համար պատասխանատու ենք ինքներս, ինչպես մեր պետության ճակատագրին առնչվող ցանկացած հարցի համար: Բայց, ամբողջ խնդիրն էլ այստեղ այն է, թե մենք ինչո՞վ ենք, ինչն է, որ սխալ ենք անում կամ վատ ենք անում, արել անկախության մոտ երեք տասնամյակի ընթացքում: Ինչն է դա: Ահա այստեղ էլ նշվում է, թե լավ չենք աշխատում Ռուսաստանի հետ:

Հարգելի՛ ընկերներ, ամբողջ հարցն էլ այն է, որ Ռուսաստանին բացարձակ չի հետաքրքրում Հայաստանի հետ համատեղ աշխատանքը: Ռուսաստանի պետական քաղաքականությանը հետաքրքրում է ենթակայությունը, և բացատրությունը, թե ինչու, հենց այդ է, որովհետև նա ստիպված է Կովկասի մյուս տեղերի համար մրցակցել, բացառությամբ Հայաստանի, որը համարում է իր անվերապահ տարածությունը: Այդ տարածությունում իրենք չեն դիտարկում աշխատանքի անհրաժեշտություն, եթե դա կառուցված չէ անվերապահ ենթակայության տրամաբանությամբ:

Հետևաբար, եթե մենք խոսում ենք մեր մեղավորության մասին, դա այն չէ, որ վատ ենք աշխատում ՌԴ հետ, այլ այն, որ մենք վատ ենք աշխատել և աշխատում այլ կարևոր խաղացողների հետ, ինչի շնորհիվ ձևավորելով այլընտրանքներ, մենք կստեղծեինք վիճակ, երբ Ռուսաստանն ստիպված կլիներ աշխատել, պայքարել Հայաստանում իր ազդեցությունը պահելու համար, ոչ թե Կովկասում իր ներկայությունը պահելու համար Հայաստանը դիտարկեր գլխավոր գործընկեր Թուրքիայի հետ սակարկության «անսպառ» պաշար:

Այդ խնդիրը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի հեռացել է կարճ ժամանակում լուծումների հնարավորությունից և չափազանց բարդացել է այլընտրանքների ուղղությամբ արդյունավետ աշխատանքի հնարավորությունը, քանի որ դրա համար ներկայումս անհրաժեշտ է հանրային կարծիքի ուժեղ հող: Բայց դրա դեմ էլ, իհարկե, ուժեղ հակաքարոզչություն է իրականացվում որևէ այլընտրանքային խոսակցություն «հակառուսականություն» կնքելով:

Այն դեպքում, երբ խոսքը ոչ թե Ռուսաստանի հետ չաշխատելու մասին է, այլ պարզապես ՈՉ ՄԻԱՅՆ Ռուսաստանի հետ աշխատելու»: