Karevorinfo  Թերթերի տեսություն  122

Բու­ժաշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը փո­փո­խու­թյան չեն են­թարկ­վել. «Փաստ»

09:36 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
Բու­ժաշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը փո­փո­խու­թյան չեն են­թարկ­վել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրապետության ողջ տարածքում նախորդ տարվա մարտից բուժաշխատողները ուժերի գերլարումով պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։ Բացի դրանից, սեպտեմբերից, պայմանավորված պատերազմական իրավիճակով, նրանք դարձյալ մեծ ծավալի աշխատանք են կատարել։ Այժմ կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշները դարձյալ աճ են գրանցում՝ նոր լարվածություն առաջացնելով առողջապահական համակարգում: «Փաստ» թերթը հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե նշյալ համատեքստում բուժաշխատողները (խոսքը բոլոր օղակների բուժաշխատողների մասին է) ստացե՞լ են հավելավճարներ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա 2020 թվականի մարտի 1-ից քանի՞ անգամ և ի՞նչ չափով: Հարցրել էինք նաև, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքանո՞վ է բարձրացել բուժաշխատողների աշխատավարձը։ Նախարարությունից պատասխանել են. «Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարով և ռազմական դրությամբ պայմանավորված բուժաշխատողներին վարձատրելու համար հավելավճարներ չի սահմանել: Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը՝ բուժաշխատողների աշխատավարձը, այդ թվում՝ հավելավճարը, սահմանվում է տվյալ ընկերության տնօրենի կողմից»: Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ «2020 թվականի ընթացքում բուժաշխատողների աշխատավարձերը փոփոխության չեն ենթարկվել»:

Մանրամասները՝ թերթի համարում: