Karevorinfo  Հարցազրույցներ  431

«Ես երբեք չէի տեսել մեր ժողովրդին այդքան զգուշավոր». Հրանտ Բագրատյան

23:00 չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ.
«Ես երբեք չէի տեսել մեր ժողովրդին այդքան զգուշավոր». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, Փաշինյանի հրաժարականը պահանջող «17+» կուսակցությունների անդամ Հրանտ Բագրատյանը խոստովանել է, որ իրենց չի հաջողվել ՀՓՇ-ի հավաքներին ներգրավել շատ մարդկանց, որպեսզի վերջիններն իրենց առաջարկած օրակարգով շարժվեն: Այս մասին նա հայտնել է Հանրային հեռուստաընկերության եթերում:

«Մենք տարբեր գնահատականներ ունենք՝ ինչու են մարդիկ զգուշանում, կամ չեն ցանկանում միանալ մեզ: Առաջինը՝ մենք մինչև վերջ միասնական չենք, նկատի ունեմ՝ «17»-ը. որոշ կուսակցություններ երբեմն ջանքեր չեն դնում, կամ հանկարծ կարող են օրակարգից շեղվել: Երկրորդը, տեսեք, օրինակ Գյումրիում մեր կուսակցությունն արեց հարցում, ինչքան ես եմ հասկանում այդ հարցման արդյունքներից՝ ծայրահեղ բացասական վերաբերմունք է դեպի իշխանությունը և ծայրահեղ վախ, որ կարող է պատերազմը կրկնվել ու նոր զոհեր լինեն: Ես երբեք չէի տեսել մեր ժողովրդին այդքան զգուշավոր...: Ժողովուրդն արթնանում է, նա դեռ պետք է ամրապնդվի. դու ուղղակի իրեն պետք է ցույց տաս, որ, այնուամենայնիվ, կփոխես Փաշինյանին, կհեռացնենք իշխանությունից, բայց նոր պատերազմ չի լինի: Առայժմ մեզ չի հաջողվում մարդկանց բացատրել, որ մենք չենք գալիս, որ նոր պատերազմ սկսենք»,- եթերի ընթացքում ասել է նախկին վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: