Karevorinfo  Համացանց  123

«Երևանը՝ մայրաքաղաք, Էջմիածինը՝ աղոթելու տեղ, իսկ Սևանն էլ թարմանալու ու խորոված անելու համար, հերիք է». Դերենիկ Մալխասյան

01:20 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
«Երևանը՝ մայրաքաղաք, Էջմիածինը՝ աղոթելու տեղ, իսկ Սևանն էլ թարմանալու ու խորոված անելու համար, հերիք է». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ կարծում, որ Հայաստան պետությունը՝ այս տեսքով կարող է կործանվել, եթե անգամ ՆՓ-ն շարունակի ղեկավարել Հայաստանը։ Նման սպառնալիք մեր պետականությանը այս պահի դրությամբ չեմ տեսնում։
     Ինքնիշխանության վերջին մնացորդները Ռուսաստանին զիջած պետությունը կարող է վերանալ այն դեպքում, երբ այդ պետության անվտանգության երաշխավորը այդպես ցանկանա։ Իսկ Հայաստան պետության սահմանների անվտանգության երաշխավորը այս պահի դրությամբ Ռուսաստանն է։ Ռուսական զորքը կանգնած է Հայաստանի սահմների երևի թե 90 տոկոսի երկայնքով։ Կարծեմ միայն Տավուշի մարզի հատվածում ու Վրաստանի հետ սահմանային գոտում չկա ռուսական զորք։ Բանակի վերակենդանացումն ու սպառազինումն էլ էլի գտնվում է Ռուսաստանի հայեցողության ներքո։
     Ըստ էության, ՆՓ-ի օրոք Հայաստանը վերածվեց ռուսական կայազորի կողմից պաշտպանվող տարածքի, որը ֆորմալ պետության կարգավիճակ ունի։ Ռուսաստանի համար էկան տարբերություն չկա, թե Հայաստանը դե յուրե ինչ կարգավիճակ կունենա՝ պետություն, գուբերնիա, Արմյանսկի կրայ, թե մեկ այլ բան։ Փաստն այն է, որ հայերը չեն կարողացել պաշտպանել իրենց ինքնիշխան պետությունը ու էլի մնացել են իրենց հույսին։
     Թուրքիան ու Ադրբեջանը ևս չեն ցանկանա, որ Հայաստանը՝ որպես պետություն վերանա իրենց ձեռքով՝ անտեղի շուխուռ կլինի ամբողջ աշխարհով, իմաստ չունի։
     Ճիշտ է Ադրբեջանի հաստագլուխ քյոխվեն սրտանց ուզում է դա, սակայն հեռատես Թուրքիան հասկանում ու հաշվարկում է վտանգները։
     Այլ հարց է, որ երկու թուրքական պետությունները լուրջ առարկություններ ունեն Հայաստանի տարածքի հետ կապված՝ նրանց պատկերացրած Հայաստանը բոլորովին այլ չափսեր պետք է ունենա։ Թուրքիան 2 անգամ՝ Բաթումի(1918թ․) և Ալեքսանդրապոլի(1920թ․) պայմանագրով ֆիքսել է այդ չափսերը։ Թրքական պատկերացումների մեջ Հայաստան կոչված պետությունը իր մեջ մաքսիմում պետք է ներառի Երևանը, Էջմածինն ու Սևանը։ Որ հայերը բզբզալու թեմա ունենան, պետություն ունենալու թեմայով գլուխ չտանանեն ու Ցեղասպանության թեմայի հետ միասին գործիք չդառնա իրենց գլխին այլ պետությունների ձեռքում։
     Դե Երևանը մայրաքաղաք, Էջմիածինը աղոթելու տեղ, իսկ Սևանն էլ թարմանալու ու խորոված անելու համար, հերիք է։ Մեկ է այնպես է ստացվում, որ հայերը սեփական պետության մեջ չեն ապրում, իսկ ինչքան մարդ էլ կա, այդ տարածքներում հանգիստ կտեղավորվի։ Իսկ այդ տարածքներն էլ թուրքերը էթնիկ ու տնտեսական էքսպանսիայով՝ առանց շուխուռ կզավթեին։ Սա է թուրքական տեսլականը Հայաստանի մասով։
     Սակայն այդ մոտեցումը չի կիսում Ռուսաստանը, այլապես Արցախյան երկրորդ պատերազմը հարմար առիթ էր թուրքերի համար, ասենք, Սյունիքից մի լավ կտոր թռցնելու։
     Հավատացած եմ, այդ ընթացքում էի կգտնվեին սովորական քաղաքացիներ ու իշխանավորներ, որոնք կասեին՝ չհասկացա, մեր երեխաներն ինչո՞ւ պետք է մահանան Սյունիքի համար, իսկ ՆՓ-ի կարկառուն իշխանավորներից մեկն էլ կհայտարարեր․ «Ցույց տվեք, թե ո՞ւմ 18 տարեկան երեխաների կյանքի գնով եք պատրաստվում Սյունիքը պաշտպանել»։ ՆՓ-ի իշխանությունը պետական սահմանների անձեռնմխելության երաշխավոր չէ։
     Հիմա, նամանավանդ նախընտրական շրջան է, կարելի է խրոխտ խոսել ինքնիշխանությունից, հպարտ քաղաքացուց, ժողովրդավարության չուլան լինելուց, Քուր-Արաքս հասնելուց, կամ գոնե Վանա լճում ոտքերը թրջելուց, բայց գոյություն ունեցող իրողությունները չեն փոխվի։ Հիմա գրեթե նույն վիճակում ենք, ինչ 1920թ․-ին, երբ կործանվեց Առաջին Հանրապետությունը»։