Karevorinfo  Համացանց  156

«Սա երեսպաշտության տիեզերք է, ցինիզմի անսահմանություն». Կարեն Վրթանեսյան

18:56 չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ.
«Սա երեսպաշտության տիեզերք է, ցինիզմի անսահմանություն». Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մի իրադարձություն է տեղի ունեցել, որն իր կատարյալ պոստմոդերնիստական ցինիզմով չէր կարող ծնվել նույնիսկ Կուստուրիցայի հանճարեղ ուղեղում:
     Մինչ հարյուրավոր ոստիկաններ Հրապարակում կանանց և աղջիկների թևերն էին ոլորում ու քաշքշելով տանում քաղմասեր, նույն այդ ժամանակ, այդտեղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ, արձան է կանգնեցվել։
     Արձանի բացումն արվել է գաղտագողի, առանց մամուլին և հանրությանը տեղեկացնելու։
     Արձանի անունն է... (բռնվե՛ք) ... «Անվախ աղջիկը»:
     Մի քանի տասնյակ իրապես անվախ կնոջ ու աղջկա դեմ մի քանի հարյուր ոստիկան հանած քաքլաններն այդ նույն պահին «անվախ աղջկա» արձանի բացում են արել։ Թաքուն։
     Սա երեսպաշտության տիեզերք է, ցինիզմի անսահմանություն»: