Karevorinfo  Համացանց  583

«Սերժի հետ իրեն մերժած հայությանը տանել չկարողացող անձնավորությունը ոչ մի խոսք չասաց հայ զինվորի սխրանքի մասին»․ Հ. Խուրշուդյան

13:48 չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ.
«Սերժի հետ իրեն մերժած հայությանը տանել չկարողացող անձնավորությունը ոչ մի խոսք չասաց հայ զինվորի սխրանքի մասին»․ Հ. Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Ուզում եմ հասկանալ, թե ո՞վ է ավելի շատ ատում Հայաստանն ու հայ ժողովրդին՝ Ալիև՞ը, թե՞ Քոչարյանը։ Բայց այս երկուսից վերջինը, զարմանալիորեն, պատրաստվում է հայցել հայ ժողովրդի քվեն ու ղեկավարել Հայաստանը։
     Մի կերպ ստիպեցի ինձ լսել Պոզներին տված Քոչարյանի հարցազրույցը։ Պարզվում է՝ Ադրբեջանն ու Թուրքիան որևէ պատասխանատվություն չեն կրում Արցախի դեմ ագրեսիայի համար։ Խեղճերին Հայաստանն էր սադրել և հայ ժողովրդի ընտրած ղեկավար Փաշինյանը։ Դե, Պոզներն էլ հո տեղյակ չէ՞ր Սերժ Սարգսյանի՝ 2018-ին վարչապետ ընտրվելիս ունեցած ելույթից, ըստ որի՝ Ադրբեջանը այնպիսի պահանջներ էր ներկայացնում, որ բանակցությունները շարունակելն անհնար էր և որ ամեն ինչ գնում էր դեպի պատերազմ՝ որ հարցներ անվտանգ հեռավորությունից առյուծ կրակող վոինին՝ իսկ միգուցե Ալիև՞ն էր, ով մերժում էր միջնորդների բոլոր առաջարկները և 2003-ին Ադրբեջանի նախագահ ընտրվելուց ի վեր չէր էլ թաքցնում, որ պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը։
     Սերժի հետ միասին իրեն մերժած հայությանը տանել չկարողացող այս անձնավորությունը տարօրինակ չէ, որ, երկար-բարակ խոսելով պատերազմում հայերի պարտությունից և «մեծն Պուտինի» դերից «արցախահայությանը փրկելու» գործում» ոչ մի խոսք չասեց հայ զինվորի, հայկական բանակի սխրանքի մասին, որ 44 օր դիմադրեց նախևառաջ Ռուսաստանի զինած Ադրբեջանի, նրան միացած Թուրքիայի, ջիհադիստ վարձկանների, Պակիստանի սպեցնազի բազմակի գերակա, այդ թվում՝ սպառազինություններով, միացյալ ուժերին և որը ռազմաճակատի բացարձակ մեծամասնության վրա այդպես էլ կանգնեց իր դիրքերում, մի քայլ չնահանջելով՝ ռուսական սմերչերի ու ՏՈՍ-երի, բելառուսական պոլոնեզների ու թուրք-իսրայելական անօդաչու սարքերի անընդհատ հրետակոծության ու հրթիռակոծության ներքո։
     Ա՛խ, հա՜, հայկական բանակը դիմադրում էր նաև ռուսական ծրագրին, ու եթե չպարտվեր, ոչ մի ռուսական զորք չէր մտնի Արցախ։ Ահա թե ինչու հայկական բանակին հայ ժողովրդի հետ միասին Քոչարյանը ևս տանել չի կարողանում։ Փոխարենն արդարացնում է Ռուսաստանին՝ Ադրբեջանը զինելու հարցում։ Թե բա, նա չզիներ՝ ուրիշը կզիներ։ Բա այդ դեպքում ինչո՞ւ է Թուրքիան հայտարարում հայ ժողովրդի համար սպառնալիք։ Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանին օգնելո՞ւ համար։ Է, նույն քոչարյանական տրամաբանությամբ ՝ նա չօգներ՝ ուրիշ մեկը կօգներ, ինչ տարբերություն և ինչպե՞ս կարելի է դրա համար մեղադրել որևէ երկրի։ Հա, ու մի նորություն էլ․ պարզվում է Թուրքիան այլ արդարացում էլ ունի։ Ըստ Քոչարյանի՝ Թուրքիան Հայաստանը սպառնալիք է համարում։
     Վարագույր․․․»: