Karevorinfo  Համացանց  256

«Մենք կարող էինք առանց կրակոցի մեկընդմիշտ հայկական պահել ողջ Արցախը և Լաչինը»․ Նարեկ Սարգսյան

17:16 երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
«Մենք կարող էինք առանց կրակոցի մեկընդմիշտ հայկական պահել ողջ Արցախը և Լաչինը»․ Նարեկ Սարգսյան

ՀԱԿ անդամ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դաժան ճշմարտություններից մարդկանց մեծ մասը վախենում է: Իսկ ես սիրահարված եմ դաժան ճշմարտություններին: Դաժան ճշմարտությունը դառը դեղ է․ հիվանդ ես, դեղը խմում ես, առողջանում ես: Քաղցր սուտը թմրանյութ՝ մորֆի է, ընդունում ես, թվում է, թե երջանկանում ես, բայց իրականում՝ կործանվում: Մարդիկ սիրում են լսել քաղցր ստեր, բայց ես ձեզ կասեմ դաժան ճշմարտությունը։

8 ԴԱԺԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐՊԵՍ ԴԵՂ

Դաժան ճշմարտություն 1. Հայաստանի իշխանությունը հրահրել է պատերազմը՝ Սևրի պայմանագիրը թմբկահարելով, հուլիսի Տավուշում բախումներով և այլ անխոհեմ քայլերով:

Դաժան ճշմարտություն 2. Ադրբեջանը և Թուրքիան մեզ հետ վարվել են այնպես, ինչպես մենք կվարվեինք, եթե լինեինք իրենց փոխարեն:

Դաժան ճշմարտություն 3. Մենք Արցախում այն, ինչ կորցրել ենք, կորցրել ենք անվերադարձ:

Դաժան ճշմարտություն 4. Մենք կարող էինք առանց ոչ մի կրակոցի մեկընդմիշտ հայկական պահել ողջ Արցախը և Լաչինը: Այդ հնարավորությունն արդեն կորցրել ենք անվերադարձ:

Դաժան ճշմարտություն 5. Առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունների Հայաստանի որպես պետություն ապագա չունի:

Դաժան ճշմարտություն 6. Հայաստանն ի՛ր իսկ անխոհեմության պատճառով հայտնվել է Ռուսաստանից այնպիսի խորը կախվածության մեջ, որ տեսանելի ապագայում իր բոլոր քայլերն ստիպված է լինելու համաձայնեցնել Ռուստաստանի հետ:

Դաժան ճշմարտություն 7. Հայաստանի իրական թշնամիները ոչ թե թուրքերն ու ադրբեջանցիներն են, այլ վիժվածք «հայրենասերները», որոնք դեմ են հարևանների հետ հաշտությանը, նոր պատերազմ են տենչում և Հայաստանում գրգռում են հակառուսական, հակաթուրքական, հակաամերիկյան և այլ «հակա»-տրամադրություններ:

Դաժան ճշմարտություն 8. Հայաստանը կործանման տանող մարդիկ, սակայն, ո՛չ իսկ այդ վիժվածքներն են, այլ այն ազնիվ մարդիկ, որոնք վերը նշված 7 ճշմարտությունները հոգու խորքում գիտեն, բայց դրա մասին չեն խոսում՝ վախենալով վիժվածք «հայրենասերների» հարձակումներից: Ահա այդ ազնիվ վախկոտներն են Հայաստանի իրական գերեզմանափորները:

Հայաստանի ապագան կախված է այն բանից, թե կընդունե՞նք մենք այս դաժան ճշմարտությունները՝ որպես դառը դեղ: Ես իմ բաժին դառը դեղն ընդունել եմ, որպեսզի արժանի լինեմ Հայաստանի քաղաքացի կոչվելուն և կյանքիս վերջում չամաչեմ մեր սերունդներից: Որովհետև ինձ համար Հայաստանից թանկ բան չկա:

Եթե դուք կարդում եք այս դաժան ճշմատությունները և ընդվզում դրա դեմ, ինքներդ ձեզ հարց տվեք՝ իրո՞ք Հայաստանը ձեզ համար թանկ է, թե՞ ձեզ համար թանկ է ձեր քիմքը, որը չի ուզում դառը դեղ ընդունել հանուն Հայաստանի»: