«Եթե մասնակցենք ընտրություններին, իմացեք, որ ընտրություններից հետո ձեր սիրելի վարչապետը չի լինելու». Իշխան Սաղաթելյան
«Եթե մասնակցենք ընտրություններին, իմացեք, որ ընտրություններից հետո ձեր սիրելի վարչապետը չի լինելու». Իշխան Սաղաթելյան

«ՀՅԴ-ն դեռ չունի որոշում՝ ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա նշեց, որ նման հարցերը որոշվում են համապատասխան ժողովում: «Մեր տեսակետը շարունակում է մնալ նույնը՝ լավ կլինի այս չարիքի կառավարությանը քշել մինչև ընտրությունները: Ընտրություն նշանակված չկա, կա ընդամենը հայտարարություն: Հաշվի առնելով այս մարդու հետագիծը, շարունակում եմ պնդել, որ հնարավոր է՝ ընտրություններ չլինեն: Երբ կտա հրաժարական, նոր վարչապետ չի ընտրվի, կլուծարվի խորհրդարանը, կնշանակվի ընտրություն, կմտածենք ընտրության միջոցով նրան հեռացնելու մասին»,- հավելեց Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ եթե ՀՅԴ-ն մասնակցի ընտրություններին, դրանք լինելու են հայրենիքը փրկելու ծրագիր՝ ընտրության միջոցով. «Եթե մասնակցենք ընտրություններին, իմացեք, որ ընտրություններից հետո ձեր սիրելի վարչապետը չի լինելու, որովհետև էդ ճանապարհով ենք հեռացնելու իշխանությունից»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը: