Karevorinfo  Հարցազրույցներ  594

«Հայաստանը հետաքրքրված է «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչների և դրանց սպառազինության ձեռքբերմամբ». Փաշինյան

12:32 երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
«Հայաստանը հետաքրքրված է «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչների և դրանց սպառազինության ձեռքբերմամբ». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Интерфакс-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական զենքի, մասնավորապես, «Սու-30ՍՄ» կործանիչների և դրանց սպառազինության գնման հնարավոր ծրագրերին:
     «Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը բխում է 2 պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից:
     Հաշվի առնելով, որ միջպետական երկկողմ համաձայնագրերին համապատասխան՝ Հայաստանի տարածքում ստեղծվել և գործում է հայ-ռուսական 2 խմբավորում՝ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության Միացյալ տարածաշրջանային համակարգը, և 2 երկրներն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններ են, որի ձևաչափով ստեղծվել են նաև զորքեր (հավաքական ուժեր) և միավորված խմբավորումներ, հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումների հարցում, որպեսզի ունենա ժամանակակից և նախևառաջ` Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ համատեղելի սպառազինություն և զինամթերք»,- ասել է Փաշինյանը: