Karevorinfo  Իրադարձություններ  118

«Դրամի արժեզրկման իրավիճակը կառավարելի է». Ներսես Երիցյան

12:08 երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
«Դրամի արժեզրկման իրավիճակը կառավարելի է». Ներսես Երիցյան

Ապրիլի 6-ին տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին վերաբերում էր դրամի արժեզրկմանը: Պատգամավորը հետաքրքրվեց՝ իրավիճակը կառավարելի՞ է, թե ոչ, ինչպե՞ս է նա տեսնում առաջիկայում հնարավոր քայլերը, որպեսզի սահմանաչափը չգերազանցի և ազդեցություն չունենա գնագոյացման վրա:

Ներսես Երիցյանն ասաց, որ դրամի արժեզրկման առնչությամբ իրավիճակը կառավարելի է. «Բնականաբար, կան համաշխարհային զարգացումներ. դոլարն արժևորվում է աշխարհի բոլոր վալյուտաների նկատմամբ: Կան դրսից եկող գնաճային տարբեր ճնշումներ, սակայն իրավիճակը կառավարելի է»: