Karevorinfo  Հարցազրույցներ  452

«Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունը»․ Փաշինյանը՝ #Интерфакс-ին

12:12 երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
«Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունը»․ Փաշինյանը՝ #Интерфакс-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Интерфакс-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամուր խաղաղության հաստատման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունը։
     «Կցանկանայի հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել էր Թուրքիայի կողմից դեռևս 1993 թվականին։ Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն դա մերժվել է հենց Թուրքիայի կողմից։ Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում։ Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղղակի ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինյալ ահաբեկիչների։ Այս համատեքստում, ամուր խաղաղության հաստատման և տարածաշրջանում տնտեսական հեռանկարը վերականգնելու համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է Փաշինյանը։