Karevorinfo  Հարցազրույցներ  555

«Դուք կրո՞ւմ եք պատասխանատվություն մարտի 1-ի իրադարձությունների համար». Պոզները՝ Քոչարյանին

00:16 երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
«Դուք կրո՞ւմ եք պատասխանատվություն մարտի 1-ի իրադարձությունների համար». Պոզները՝ Քոչարյանին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում անդրադարձել է 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի իրադարձություններին:

Պոզների հարցին այն մասին, թե ինչու Քոչարյանը հեռացավ 2008 թվականին, երկորդ նախագահը պատասխանել է, որ լրացել էր սահմանադրությամբ ամրագրված ժամկետը:

«Դուք կրո՞ւմ եք պատասխանատվություն մարտի 1-ի իրադարձությունների համար, քանի որ ձեզ մեղադրում են արյուն թափելու մեջ»,- հարցրել է Պոզները:

Հարցին ի պատասխան Քոչարյանն ասել է. «Բացատրեմ: Արդեն ընտրված էր ՀՀ նոր նախագահը: Իմ ժամկետը ավարտին էր մոտենում և 2008 թվականի ապրիլի 9-ին ես հանձնեցի իմ լիազորությունները: Այսինքն՝ խոսքը իմ կողմից սեփական իշխանությունը պահպանելու մասին չէր: Փողոցային անկարգություններ էին տեղի ունենում, արտակարգ դրություն էր սահմանվել, ոստիկանության հետ բախումներ էին տեղի ունենում, որի ընթացքում 2 ոստիկան մահացավ, ավելի քան 180 մարդ էր վիրավորվել: Բեկորային վնասվածքներ կային, վիրավորվել էին նաև Մոլոտովի կոկտեյլներից: Այսինքն, միակ բանը, որ ես արել եմ այդ ժամանակ, արտակարգ դրություն սահմանելն էր, որը ես պարտավոր էի անել` ելնելով ծառայողական դիրքից: Տառացիորեն մեկ շաբաթ առաջ Հայաստանի սահմանադրական դատարանը չեղարկել է օրենքի այն հոդվածը, որով ինձ մեղադրանք է առաջադրվել»,- ասել է նա: