«ՀՀ-ում իրավիճակն անբավարար է». Ռոբերտ Քոչարյան
«ՀՀ-ում իրավիճակն անբավարար է». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ ՀՀ-ում իրավիճակն անբավարար է: Այդ մասին նա հայտարարել է «Պոզներ» հաղորդման եթերում:
Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս նա կգնահատեր իրավիճակը ֆրանսիական 20-բալանոց համակարգով՝ նախկին նախագահը նշել է, որ կնշանակեր երեք:
«Այդքան անբավարա՞ր»,- հարցրել է Պոզները: Ի պատասխան Քոչարյանն ասել է՝ «Այդքան»:
Հարցին՝ եթե ամեն ինչ այդքան վատ է, երևի, դա պայմանավորված է բազմաթիվ բաներով, նախկին նախագահը նշել է նախ հետպատերազմական իրավիճակը, պատերազմում շատ ծանր պարտությունը, հասարակության հոգեբանական անկումը, դրա պառակտվածությունը, խորին ապատիան, տնտեսությունում և կառավարման ոլորտում խնդիրները: