Karevorinfo  Հարցազրույցներ  427

«Դա պրիմիտիվ միջոց էր՝ խուսափելու պատասխանատու ու ծանր բանակցություններից». Ռ. Քոչարյան

23:24 երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ.
«Դա պրիմիտիվ միջոց էր՝ խուսափելու պատասխանատու ու ծանր բանակցություններից». Ռ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում, խոսելով Արցախի մասին, ասել է, որ պատերազմից առաջ առկա բանակցային գործընթացը ենթադրում էր հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների զիջում՝ ԼՂ կարգավիճակի դիմաց:

«Մեր վերահսկողության տակ եղած տարածքների փոխանակում ԼՂ կարգավիճակի հետ: Սա այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներն են: Կա նախկին ԼՂԻՄ տարածք և Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջաններ։ Դրանք ընդգրկված էին ԼՂՀ կազմում, սակայն դրանք նույնպես ընկալվում էին որպես բուֆերային գոտի։ Ենթադրվում էր, որ դա այն թեման է, որի շուրջ կարելի էր բանակցել կարգավիճակի շուրջ»,- ասել է նա:

Նրա համոզմամբ` վերջին տարիներին ՀՀ իշխանությունը բանակցային գործընթացը հասցրեց փակուղի:

«Իսկ այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը»,- ասել է Քոչարյանը` հավելելով, որ ՀՀ նոր իշխանությունը բանակցային գործընթացը սկսեց զրոյական կետից, հետո պահանջեց Արցախի մասնակցությունը բանակցություններին, ապա հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Այս ամենի հետևանքով, ըստ Քոչարյանի, ձևավորվեց տեսակետ, որ հայկական կողմը հեռանում է բանակցային գործընթացից:

«Ես կարծում եմ, որ նրանք չէին հասկանում, որ դրանով հրահրում են: Դա մի տեսակ պրիմիտիվ միջոց էր` խուսափելու պատասխանատու ու ծանր բանակցություններից»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։