Karevorinfo  Համացանց  219

«Խնդիրն այն է, թե ինչպես է հայ մարդը տեսնում կյանքի իմաստը». Տարոն Սիմոնյան

03:04 երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
«Խնդիրն այն է, թե ինչպես է հայ մարդը տեսնում կյանքի իմաստը». Տարոն Սիմոնյան

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան ավելի շատ եմ խորանում մեր սոցիալական, քաղաքական ու պետական խնդիրների մեջ, այնքան ավելի եմ համոզվում, որ դրանց աղբյուրը կենսափիլիսոփայության մեջ է. նրա մեջ, թե ինչպես է հայ մարդը տեսնում կյանքի իմաստը։
     Հետևաբար, եթե չկարողանանք հայ մարդուն ապացուցել, որ առանց ուժեղ Հայաստանի հնարավոր չէ նրա անձնական երջանկությունը, չենք կարող նրան համոզել ապրել՝ հանուն ուժեղ Հայաստանի։
     Եթե չկարողանանք հայ մարդուն ապացուցել, որ առանց գիտակ ու ազնիվ մարդկանց հնարավոր չէ ուժեղ Հայաստան, չենք կարող նրան համոզել արժևորել գիտելիքը՝ հանուն անձնական երջանկության։
     Հակառակ պարագայում մենք անընդհատ փոխելու ենք կուսակցություններին ու մարդկանց՝ հույս ունենալով, որ խելքից ու ազնվությունից հեռու հերթական ամենաբարձր բղավողը միգուցե այս անգամ քիչ վնաս տա պետությանն ու անձնական երջանկությանը ...
     Հ.Գ. Սկզբից պետք է սկսենք, ամենասկզբից»: