Karevorinfo  Միջազգային  275

Թուրքիայի քաղաքական շրջանակների արձագանքը՝ թուրք ծովակալների սկանդալային հայտարարությանը

20:04 երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ.
Թուրքիայի քաղաքական շրջանակների արձագանքը՝ թուրք ծովակալների սկանդալային հայտարարությանը

Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալների քննադատական հայտարարությունը շարունակում է թուրքական մամուլի և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում մնալ։

Այդ հայտարարությամբ ծովակալները դատապարտել էին իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP)՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամականացնելու փորձի համար:

Ի պատասխան դրան՝ Թուրքիայի իշխանական և ընդդիմադիր մի շարք ներկայացուցիչներ դատապարտել էին ծովակալների հայտարարությունը։ Արձագանքել էին Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության, ընդդիմադիր «IYI» (Լավ) , «Ապագա» (GP) կուսակցության ղեկավարներ Դևլեթ Բահչելին, Մերալ Աքշեները, Ահմեթ Դավութօղլուն։ Վերջիններս քննադատել էին ծովակալների հայտարարությունը, իսկ Բահչելին անգամ կոչ է արել դադարեցնել պետության կողմից նրանց տրվող կենսաթոշակը։

Ի տարբերություն վերոնշյալ քաղաքական գործիչների՝ ծովակալների հայտարությանը աջակցություն է հայտնել 96 նախկին պատգամավոր։ Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որով անընդունելի են համարել Թուրքիայում կառուցվելիք Բոսֆորի նեղուցը շրջանցող Ստամբուլի ջրանցքը, ինչպես նաև Մոնտրոյի կոնվենցիան քննարկման առարկա դարձնելը։

Ermenihaber-ը հիշեցնում է, որ Թուրքիայի իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են վերոհիշյալ հայտարարությունը ստորագրած 10 պաշտոնաթող ծովակալներին։