Karevorinfo  Համացանց  431

Ոստիկանությունը բերման է ենթարկել իրազեկման թերթիկներ տարածող երկու քաղաքացու. ԱԺԲ

16:32 երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ.
Ոստիկանությունը բերման է ենթարկել իրազեկման թերթիկներ տարածող երկու քաղաքացու. ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել. «Ոստիկանությունն ապօրինի կերպով բերման է ենթարկել Ազգային-ժողովրդավարական բևեռի՝ ս.թ. ապրիլի 9-ին, ժամը 18։00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի և երթի իրազեկման թերթիկներ տարածող երկու քաղաքացու։
     Ոստիկանության անհեթեթ պատճառաբանությունը, թե թերթիկները փողոցային սյուների վրա փակցնելն արգելված է, իրականում բացահայտում է Փաշինյանի գլխավորած ռեժիմի դեմքը և Ազգային-ժողովրդավարական բևեռի նկատմամբ համակարգված հալածանքի փաստը։
     Ամեն օր ոստիկանության աչքի առաջ հարյուրավոր մարդիկ տարաբնույթ բովանդակությամբ թերթիկներ են փակցնում փողոցային սյուներին և չի եղել մի դեպք, որ այդ երևույթն արգելվի կամ, առավել ևս, փակցնողները ենթարկվեն վարչական պատասխանատվության։
     ԽՍՀՄ մնացորդ կիսագաղութային համակարգի և խորհրդանշականորեն դեռևս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ բոլշևիկյան օրենքի ժամանակն ավարտվում է։
     Մեր ժողովրդին կոչ ենք անում անտեսել իր դարն ապրած խորհրդային ոստիկանապետության ծիծաղելի ջղաձգումները և ապրիլի 9-ին մասնակցել մեր հանրահավաքին ու երթին»։