Karevorinfo  Միջազգային  483

Փորձագետը նշել է, թե ինչու են Փաշինյանին հարկավոր Մոսկվայում կայանալիք բանակցությունները

01:04 երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
Փորձագետը նշել է, թե ինչու են Փաշինյանին հարկավոր Մոսկվայում կայանալիք բանակցությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում ձգտելու է աջակցություն ստանալ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Այդ մասին հայտարարել է «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 7-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումը: Նրա խոսքով՝ կքննարկվեն Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը և Հայաստանում ընտրությունները։
     «Ես կարծում եմ, որ կքննարկվեն ընդհանուր ռուս-հայկական հարաբերությունները։ Քաղաքական առումով Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է ստանալ Վլադիմիր Պուտինի աջակցությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների համար, ստանալ արտաքին լեգիտիմացում»,- ասել է փորձագետը:
     Վերլուծաբանը հիշեցրել է, որ երկրի ներսում Փաշինյանի վարկանիշը «նստել» է։ «Հասարակության մի մասը բացասական է գնահատել բանակցությունների արդյունքները (Ղարաբաղի հարցով) և հայկական իշխանությունների այն մոտեցումը, որը եղել է հակամարտության շրջանակներում (Ղարաբաղում)։ Կա «միջուկային» ընտրազանգված, որն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, բայց այն շատ ավելի քիչ է, եթե համեմատենք 2018-ի ընտրությունների հետ, երբ Փաշինյանը եկավ իշխանության։ Նրա համար նոր իրականություն է, և, իհարկե, այստեղ աջակցությունը կարևոր է ընտրություններին վստահ մոտենալու համար»,- ասել է Պրիտչինը։
     «Այժմ տեսնում ենք, որ իրավիճակը քիչ թե շատ դրական է Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության համար։ Ամենայն հավանականությամբ, ընտրությունների արդյունքում, եթե անկանխատեսելի ոչինչ տեղի չունենա, նրանք կմնան իշխանության ղեկին»,- կարծում է քաղաքագետը։
     Փորձագետի խոսքով՝ Մոսկվայում կայանալիք բանակցությունների թեման լինելու են ռուս-հայկական տնտեսական համագործակցության ակտիվացման նախագծերը, «ավելի շատ կքննարկվեն քաղաքական հարցեր և նոր պայմաններում երկկողմ համագործակցության հնարավորությունները»: