Karevorinfo  Իրադարձություններ  149

«Որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն». Լիլիթ Մակունց

13:59 երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ.
«Որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն». Լիլիթ Մակունց

«Վարչապետի հրաժարականի օրը կոնկրետ որոշված չէ, բայց ենթադրելի է, որ դա տեղի կունենա ապրիլի վերջին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշեց, որ իր համար ակնհայտ է, թե ով է լինելու իրենց ցուցակի առաջին համարը, բայց վերջնական որոշումը կայացնելու է ՔՊ վարչությունը: «Ինչ վերաբերում է ընդհանուր կազմին, ապա դրան չենք անդրադառնալու մայիսից շուտ»,- հավելեց պատգամավորը:

Լիլիթ Մակունցը պատասխանեց նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, մասնավորապես Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ կեցվածքը փոխելու մեկնաբանություններին:

«Յուրաքանչյուր պաշտոնյայի հանձնառություններից է անել առավելագույնը հզորացնելու պետությունը՝ պատմական հիշողության պահպանմամբ... Որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն...»,- ասաց նա: Մակունցի խոսքով՝ Թուրքիան անկհայտ ցույց է տվել թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, նրա մոտեցման վերանայումը կարող է հիմք լինել նաև Հայաստանի համար՝ մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ: