Karevorinfo  Համացանց  106

«Տիկինը փորձել է քաղաքական դիվիդենտներ շահել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա, մեր ազգային ցավի ֆոնին». Ա. Հովհաննիսյան

13:12 երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ.
«Տիկինը փորձել է քաղաքական դիվիդենտներ շահել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա, մեր ազգային ցավի ֆոնին». Ա. Հովհաննիսյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում սևով սպիտակի վրա գրված է, որ քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում այդ օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Ինչը գործնականում անհնարին է դարձնում համընկնումը ապրիլի 24-ի հետ։
     Աչքովս ընկավ, որ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, թե 2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, քաղաքացու տոնն է։ Տիկինը փորձել է քաղաքական դիվիդենտներ շահել այս անգամ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա, մեր ազգային ցավի ֆոնին։
     Բացառելով վարկածը, որ ԲՀԿ-ական պատգամավորը երկու տողանի հոդվածները կարդում և չի հասկանում, ակնհայտ է դառնում, որ մեր քաղաքացիների հույզերի, ցավերի, դժբախտությունների հաշվին քաղաքական միավորներ հավաքելը և այլոց փնովելը մի քանիսի համար դարձել են սովորական երևույթ։
     Տիկին Զոհրաբյանը հետո հեռացրել է իր գրառումը, ինչը ստիպում է վերադառնալ երկու տող կարդալու և չհասկանալու տարբերակին։ Ամեն դեպքում երկու վարկածն էլ լավ բանի մասին չեն խոսում։
     Հ․Գ․ Իսկ լրատվամիջոցներին խորհուրդ կտամ հեռացնել իրենց կայքերից նշածս պատգամավորի տարածած սուտը, որն արդեն ջնջված է, սակայն շարունակում է քաղաքացիներին մոլորության մեջ գցել պտտվելով լրահոսում»: