Karevorinfo  Համացանց  115

«7-րդ դարում Հայ առաքելական եկեղեցին կանգնում է ճգնաժամի առջև՝ չկարողանալով որոշել Զատկի օրը». Կարպիս Փաշոյան

23:36 կիրակի, 04 ապրիլի, 2021 թ.
«7-րդ դարում Հայ առաքելական եկեղեցին կանգնում է ճգնաժամի առջև՝ չկարողանալով որոշել Զատկի օրը». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զատիկն ու գիտությունը
     Հարության տոնը, թերևս, ամենակարևորն է քրիստոնեից աշխարհում։ Առանց դրա անիմաստ են դառնում ինչպես մնացյալ տոները, այնպես էլ, առհասարակ, Քրիստոնեությունը։
     Ինչպես գիտեք այն շարժական տոն է և չափազանց կարևոր է ամեն տարի դրա տոնման օրվա ճշգրիտ որոշումը։ Իսկ սա էլ իր հերթին կապված է տոմարական բարդ հաշվարկների հետ։ Այսինքն, այնպես չէ, որ տոնական օրը միշտ հարթ և սահուն կերպով որոշվել է։ Խնդիրը նաև այն է, որ մյուս տոնական օրերը անմիջապես ածանցված են հենց Զատկի օրվանից։
     Քրիստոնեությունը, հաղթանակի հասնելով Հռոմեական կայսրությունում, սկիզբ է դնում նոր տոմարական համակարգերի, որոնց առանցքում, բնականաբար, Զատկի տոնն էր (Անդրեաս, Էասյաններ և այլն)։ Տոմարական համակարգերը նախատեսված են կոնկրետ ժամանակահատվածի համար, այսինքն գալիս է մի պահ, երբ դրանք սպառվում են և բարեփոխման կամ էլ նոր համակարգի կարիք է զգացվում։
     Համանման խնդիր ի հայտ է եկել 7-րդ դարում։ Տոմարական համակարգը խցանվում է և Հայ առաքելական եկեղեցին կանգնում է ճգնաժամի առջև՝ խճճվելով և չկարողանալով որոշել Զատկի օրը։
     Այդ նույն շրջանում Հայաստանում՝ Շիրակի կողմերը, Անանիա անունով մաթեմատիկոս և աստղագետ էր ապրում։ Նա կրթություն էր ստացել Տրապիզոնում՝ հայտնի գիտնական Տյուքիկոսի մոտ, այնուհետև վերադարձել էր հայրենիք և դպրոց հիմնել։ Իհարկե, Անանիան առանձնապես խոշոր գիտնական չէր և իր տիեզերագիտական ու մաթեմատիկական որոնումներում հիմնվում էր հին հույների և հատկապես Պտղեմեոսի հայացքների վրա։ Բայց նույնիսկ այս հանգամանքը Անանիային չափազանց նշանավոր էր դարձնում, քանի որ 7-րդ դարում մարդկությունը նահանջել էր հին աշխարհի գիտական նվաճումներից՝ առաջնային դարձնելով տափերկրության տեսությունը։ Շիրակցի գիտնականի համար եկեղեցական հայրերի նմանատիպ մոտեցումներն, իհարկե, զավեշտալի էին, իսկ նրա գրվածքներն էլ եկեղեցին էր սվիններով ընդունում։
     Բանը կարող էր հասնել հետապնդումների և հաշվեհարդարի ու այդպես էլ կլիներ, եթե կաթողիկոսը չգար այն եզրակացությանը, որ Անանիան միակ ունակ մարդն է, որը կարող է բարեփոխել տոմարական շարժական համակարգն ու բարդ մաթեմատիկական հաշվարկներ իրականացնել։
     Բանգլադեշի լեզվով ասած՝ կաթողիկոսն իր մոտ է հրավիրում գիտնականին և ասում հետևյալը․ ընգեր, կլոր երկիր բան ման դնում ենք մի կողմ, մոռանում ենք, քեզ նակազատ չենք անում, իսկ դու որոշում ես մոտակա հարյուրամյակների զատկացուցակները։
     Արդյունքում Անանիա Շիրակացին գրում է իր հայտնի ու արժեքավոր տոմարական մատյանը՝ Քննիկոնը»։