Karevorinfo  Համացանց  141

«Պետություն կառուցենք, որ նորմալ թշնամիներ ու նորմալ բարեկամներ ունենանք». Միքայել Նահապետյան

13:56 կիրակի, 04 ապրիլի, 2021 թ.
«Պետություն կառուցենք, որ նորմալ թշնամիներ ու նորմալ բարեկամներ ունենանք». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առհասարակ թշնամի ու բարեկամ ունենում է սուբյեկտը։ Նապաստակին կարա թվա, որ օձը իր թշնամին է, բայց օձի տեսանկյունից նապաստակը ընդամենը կերակուր է՝ հաց հանապազորյա։ Նապաստակին կարա նաև թվա, որ ճիշտ պահին վրա հասած ու օձի վզից բռնած մանգուստը իր բարեկամն է, մինչդեռ մանգուստի տեսանկյունից նապաստակը ընդամենը խայծ է օձին բռնելու գործընթացում։ Դեռ ավելին, եթե մի օր նապաստակը որոշի, որ օձի բնի կողքերով չի ֆրֆռալու՝ մանգուստը անպայման կգտնի ձևը նրանց առերեսումը կազմակերպելու։
     Թշնամիներ կարան լինեն օձն ու մանգուստը, բայց ոչ օձն ու նապաստակը։ Որովհետև թշնամի ու բարեկամ ունենում են սուբյեկտները, իսկ մնացածը ունենում են ուտող ու տեր։
     Հետևաբար էս խոհափիլիսոփայական զեղումներից եկեք դուրս գանք ու գնանք պետություն կառուցելու, որ նորմալ թշնամիներ ու նորմալ բարեկամներ ունենանք»: